Դդմիկով աջիկա. Նրբահամ նախուտեստ պահածո

Դդմիկով աջիկա Պահածոներ

Սա կարող եք անվանել խավիար կամ Դդմիկով աջիկա, քանի որ այն պարունակում է բավականին շատ կծու պղպեղ։

Ամեն դեպքում, սա շատ համեղ հավելում է ձեր սեղանի մսի և այլ ուտեստների համար։

Դդմիկով աջիկա

Դդմիկով աջիկա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 3 կգ

_Բուլղարական պղպեղ 500 գր

_Կծու պղպեղ 50 գր

_Սխտոր 2 գլուխ

_Շաքարավազ 100 գր

_Աղ 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ 250 մլ

_Տոմատի մածուկ 400 գր

_Քացախ 9% 100 մլ

Դդմիկով աջիկա

Դդմիկով աջիկա

Դդմիկով աջիկա. Պատրաստման եղանակը

_Պահածոն հաջող դարձնելու համար լավ է վերցնել բարձրորակ բանջարեղեն, իսկական տոմատի մածուկ և լավ բուսական յուղ։

_Եթե դդմիկը մեծ սերմերով է, հեռացնել միջուկը։

_Մաքուր վիճակում դդմիկի ընդհանուր զանգվածը 3 կգ է։

_Ամբողջ բանջարեղենը մանրացնել մսաղացով և զանգվածը լցնել տապակի մեջ:

_Դեռ պետք չէ ավելացնել սխտորը։

_Ավելացնել աղը, շաքարավազը, տոմատի մածուկը և բուսական յուղը։

_Եռալուց հետո եփել 40 րոպե կափարիչով ծածկված՝ թույլ կրակի վրա՝ երբեմն խառնելով։

_Ավելացնել սխտոր, խառնել և եփել 3 րոպե՝ կափարիչով ծածկված։

_Զանգվածը կարելի է մանրացնել ընկղմվող բլենդերով կամ թողնել այդպես։

_Լցնել քացախը, եռալուց հետո եփել 2 րոպե։

_Լցնել տաք աջիկան ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով:

_Պահել նկուղում կամ մառանում:

Դդմիկով աջիկա

Շատ հարմար է այն լցնել փոքր տարաների մեջ, որպեսզի բացելուց անմիջապես հետո ուտեք և չպահեք սառնարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով տաք նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք