Դդմիկով ընթրիք. Արագ պատրաստվող նրբահամ ուտելիք

Դդմիկով ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դդմիկով ընթրիք. Արագ պատրաստվող նրբահամ ուտելիք

Դդմիկը հիանալի է շատ համեղ և արագ ուտեստներ պատրաստելու համար: Բաղադրատոմսը պահանջում է մթերքների նվազագույն փաթեթ, որոնք ձեզ համար մատչելի են, իսկ սերուցքային սոուսով՝ մսով և բանջարեղենով հիանալի ուտեստ կստանաք:

Դդմիկով ընթրիք

Դդմիկով ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 2 — 3 հատ
  • Հավի կրծքամիս 600 գ
  • Սոխ 1 հատ
  • Ալյուր 2 ճաշի գդալ
  • Թթվասեր կամ սերուցք 1 բաժակ
  • Սխտոր, աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • Կանաչիներ՝ ըստ ճաշակի
  • Կարագ 50 գ
  • Բուսական յուղ 3 ճաշի գդալ

Դդմիկով ընթրիք

Դդմիկով ընթրիք

Դդմիկով ընթրիք. Պատրաստման եղանակը

  1. Բուսական յուղը տաքացնել կարագի հետ և դրա մեջ տապակել խորանարդիկներով կտրատած սոխը:
  2. Միսը կտրել մանր կտորներով և թաթախել ալյուրի մեջ:
  3. Այլուրապատ միսն ավելացնել տապակի մեջ, խառնել սոխի մեջ և տապակել մի քանի րոպե մինչև ոսկե դարչնագույն դառնա:
  4. Կտրել դդմիկը խորանարդիկներով և ավելացնել տապակի մեջ, խառնել ամեն ինչ և եփել 7 րոպե:
  5. Թավայի մեջ լցնել սերուցք կամ թթվասեր, խառնել բոլոր մթերքները, ծածկել և եփել ցածր կրակր վրա 5 րոպե:
  6. Վերջում աղ ու պղպեղ անել, ավելացնել տարբեր համեմունքներ, սխտոր, կանաչիներ:

Դդմիկով ընթրիք

Եթե ​​նախընտրում եք բնական համերը, ապա մի ավելացրեք լրացուցիչ անուշաբույր կանաչիներ և համեմունքներ, միևնույն է, ուտեստը շքեղ կլինի:

Դդմիկով ընթրիքը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով ապուր

Խնդրում ենք Գնահատեք