Սպաս պատրաստելու ամենապարզ տարբերակ. Ձավարով թանապուր

ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր պատրաստում ենք տաք ապուրների շարքից թանով ապուր, որի բաղադրատոմսը մի փոքր տարբերվում է դասական տարբերակից, իսկ մեր կողմից առաջարկված կանաչիների փունջը համային նոր երանգներ է տալիս ապուրին։

Սպաս

Ձավարով Թանապուր․ Սպասի Բաղադրատոմս

  • Մածուն — 1 200 գր․
  • Կաթ — 150 գր․
  • Թթվասեր — 100 գր․
  • Ձավար — 250 գր․
  • Ձու — 1 հատ
  • Ալյուր — 1 մեծ գդալ
  • Աղ
  • Կանաչիներ թարմ համեմ և թարմ նեխուր, նաև չորացված ծիթրոն և անանուխ

Ձավարով Թանապուր․ Սպասի Պատրաստման Եղանակը

  • Նախապես խաշված և ջրքամված ձավարը լցնում ենք կաթսայի մեջ,
  • Վրան ավելացնում հարած ձուն,
  • Մեկ գդալ ալյուրը և խառնում, մի փոքր ջուր ենք ավելացնում և աղը։ Ամբողջ ապուրը պետք է պայտյա գդալով խառնել, որպեսզի թանապուրի գույնը չմգանա,
  • Մածունը խառնելով լցնում ենք զանգվածի վրա,

Ձավարով թանապուր

  • Կաթն ենք ավելացնում,
  • Անյուհետև թթվասերը,
  • 15 րոպե եռալուց հետո կտրատված կանաչիները և վերցնում ենք կրակից։

Ձավարով թանապուր մատուցելիս վրան կարագ ենք դնում։

Թանապուր․ Սպասի Պատրաստման Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք