Դդմիկով խավիար. Ստացվում է նույնքան համեղ, ինչպես խանութներում էր վաճառվում

Դդմիկով խավիար Պահածոներ

Այս բաղադրատոմսով պատրաստված դդմիկով խավիարը ստացվում է շատ թանձր, բուրավետ, գեղեցիկ և ախորժելի նարնջագույն։

Բաղադրատոմսը պարունակում է մի բաղադրիչ, որը ձեզ անպայման կզարմացնի, սակայն սովորական գազար այստեղ չկա։

Դդմիկով խավիար

Դդմիկով խավիար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 3 կգ

_Սոխ 500 գր

_Մայոնեզ 200 գր

_Տոմատի մածուկ 200 գր

_Բուսական յուղ 150 գր

_Շաքարավազ 100 գր

_Աղ 2 ճաշի գդալ

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Դափնու տերև 2 հատ

_Քացախ 9% 2 ճաշի գդալ

Դդմիկով խավիար

Դդմիկով խավիար

Դդմիկով խավիար. Պատրաստման եղանակը

_Մաքրել դդմիկը և կտրատել խորանարդներով։

_Սոխը պատահական ձևով կտրատել։

_Բանջարեղենն աղալ մսաղացով և լցնել կաթսայի մեջ։

_Ավելացնել մայոնեզը, տոմատի մածուկը և բուսական յուղը։

Խորհուրդ՝ որպեսզի զանգվածը չայրվի, վերցրեք հաստ հատակով և պատերով կաթսա։

_Զանգվածը հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել և եփել մոտ 1 ժամ՝ փակ կափարիչով, ժամանակ առ ժամանակ խառնելով։

_Լցնել աղը շաքարավազը, պղպեղը, ավելացնել դափնու տերևը և եփել ևս 1 ժամ՝ առանց կափարիչի։

_Ավելացնել քացախը, եռալուց հետո եփել ևս 2 րոպե։

_Խավիարը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչներով:

_Պահել նկուղում կամ մառանում:

Դդմիկով խավիար

Այս հիանալի խավիարը անպայման կդառնա սիրելի ուտեստ և ձեր բոլոր ընկերները կխնդրեն այս բաղադրատոմսը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սմբուկով տաք նախուտեստ

Խնդրում ենք Գնահատեք