Դդմիկով խավիար. Շատ ավելի լավն է, քան խանութներինը

Դդմիկով խավիար Պահածոներ

Թանձր Դդմիկով խավիարը, հարուստ գույնով և համով, պատրաստվում է արագ և հեշտ, այն կարելի է երկար ժամանակ պահել նկուղում և մառանում։

Դդմիկով խավիար

Դդմիկով խավիար. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 3,5 կգ

_Գազար 1,5 կգ

_Սոխ 1,5 կգ

_Բուսական յուղ 300 գր

_Աղ 3 ճաշի գդալ

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

_Տոմատի մածուկ 5 ճաշի գդալ

_Քացախ 9% 75 մլ

_Պղպեղ, սխտոր, կանաչիներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Դդմիկով խավիար

Դդմիկով խավիար. Պատրաստման եղանակը

_Դդմիկը մաքրել, որ խավիարի գույնը դասական լինի՝ առանց կանաչ երանգի։

_Խորանարդներով կտրատել, գազարը, սոխն ու դդմիկը։

_Հաստ հատակով և պատերով մեծ կաթսայի մեջ տաքացրած բուսայուղի մեջ լցնել սոխն ու գազարը, եփել մինչև փափկի։

_Ավելացնել դդմիկը, խառնել և եփել թույլ կրակի վրա՝ կափարիչով ծածկված 40 րոպե, երբեմն խառնելով:

_Ավելացնել աղը, շաքարավազը, տոմատի մածուկը, սխտորը, համեմունքները, պղպեղը, խառնել և եփել 10 րոպե։

_Զանգվածը մանրացնել սուզվող բլենդերով, եփել 15 րոպե՝ կափարիչով ծածկված։

_Լցնել քացախը, հասցնել եռման և եփել  5 րոպե։

_Խավիարը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ստերիլիզացված կափարիչներով և թողնել սառչի:

_Պահել նկուղում կամ մառանում։

Դդմիկով խավիար

Ստացվում է շատ քնքուշ, հարուստ, թանձր և բուրավետ խավիար: Եթե ​​նախընտրում եք դասական համը, ապա վերցրեք չզտված բուսական յուղ, որպեսզի նախուտեստն ունենա արևածաղկի ձեթի այդ ճանաչելի, թեթև հետհամը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք