Դդմիկով կետչուպ. Թանձր բուրավետ և վառ համով

Դդմիկով կետչուպ Պահածոներ

Դդմիկով կետչուպը պարզապես կատարյալ է ստացվում՝ թանձր, բուրավետ, կետչուպի վառ համով, հիանալի համադրվում է տարբեր ուտեստների հետ և օգտագործվում է պիցցայի համար։

Դդմիկով կետչուպ

Դդմիկով կետչուպ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 կգ

_Սոխ 250 գր

_Ջուր 100 մլ

_Աղ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 5 ճաշի գդալ

_Ապխտած պապրիկա 1 ճաշի գդալ

_Կծու պղպեղ 1 թեյի գդալ

_Տոմատի մածուկ 200 գր

_Քացախ 9% 60 մլ

Դդմիկով կետչուպ

Դդմիկով կետչուպ

Դդմիկով կետչուպ. Պատրաստման եղանակը

_Այս բաղադրատոմսում ամենակարևորը երիտասարդ դդմիկն է և շատ բարձրորակ տոմատի մածուկը, այնպես որ ուշադիր ընտրեք բաղադրիչները:

_Առանձին տարայի մեջ դդմիկը մաքրել և սոխի հետ միասին քերել քերիչով։

_Սոխը կարելի է նաև մանրացնել բլենդերի միջոցով։

_Դդմիկից քամել հեղուկը, այնպես որ հնարավորինս շատ հյութ հանվի։

_Բանջարեղենը կաթսայի մեջ խառնել, ավելացնել ջուրը, աղն ու շաքարավազը, խառնել ու հասցնել եռման աստիճանի։

_Կրակը թուլացնել և եփել կափարիչով ծածկված՝ մոտ 20 րոպե:

_Կափարիչը հանել և եփել 10 րոպե՝ երբեմն խառնելով, քանի որ հեղուկը կսկսի գոլորշիանալ և զանգվածը կարող է արագ այրվել:

_Ավելացնել բոլոր համեմունքները, տոմատի մածուկն ու քացախը, լավ խառնել և զանգվածը եռացնելուց հետո եփել 10 րոպե։

_Անջատել կրակը և ընկղմվող բլենդերով խառնուրդը խյուսի վերածել:

_Կետչուպը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և վրան բուսական յուղ լցնել, փակել կափարիչները և թողնել սառչի։

_Պահել նկուղում կամ մառանում։

Դդմիկով կետչուպ

Դդմիկով կետչուպ

Ստացվում է վառ բուրմունքով և ապխտած պապրիկայի համով, եթե չեք սիրում, ապա պարզապես ըստ ցանկությամբ ավելացրեք սովորական պապրիկա և տարբեր համեմունքներ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ սոուս մսային ուտեստների համար

Խնդրում ենք Գնահատեք