Դդմիկով համեղ աղցան. Առավել նուրբ ու խրթխրթան աղցան ձմեռվա համար

Դդմիկով համեղ աղցան Պահածոներ

Դդմիկով համեղ աղցան. Առավել նուրբ ու խրթխրթան աղցան ձմեռվա համար, որը կօգնի բազմազան դարձնել ձմեռային առօրյա սննդակարգը:

Մենք առաջարկում ենք պատրաստել դդմիկը լավագույն բաղադրատոմսերով: Պարզապես փորձեք և վստահ ենք, որ կպատրաստեք սրանից հետո ամեն սեզոնին:

Համարձակորեն գործի անցեք, պատրաստեք պահածոն և չեք զղջա դրա համար:

 

Դդմիկով համեղ աղցան

Դդմիկով համեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները.

  • դդմիկ 1,5 կգ
  • գազար 1 հատ մեծ
  • սոխ 1 հատ մեծ
  • բուլղարական պղպեղ 1 հատ
  • սխտոր 50 գ
  • շաքարավազ 2 ճաշի գդալ
  • աղ 1 ճաշի գդալ
  • բուսական յուղ 80 մլ
  • քացախ 9% 50 մլ
  • կետչուպ 260 մլ
  • ջուր 1 բաժակ
  • տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

Դդմիկով համեղ աղցան

Դդմիկով համեղ աղցան. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Երիտասարդ դդմիկը կտրատել օղակներով, առանց կեղևը հանելու:
  2. Կտրել մաքրած սոխը կես օղակներով:
  3. Կտրել պղպեղը միջին չափի կտորներով, և գազարը քերել կորեական գազարի քերիչով, եթե դրանից չունեք, կարելի է քերել խոշոր քերիչով:
  4. Կաթսայի մեջ լցնել արդեն նախապատրաստած գազարը դդմիկը, պղպեղը և սոխը:
  5. Ավելացնել աղ, շաքար, բուսական յուղ: Նաև անմիջապես ավելացնել չիլի կետչուպ:
  6. 2 ճաշի գդալ տոմատի մածուկը 1 բաժակ ջրով նոսրացնել:
  7. Ավելացնել մածուկը բանջարեղենի մեջ և խառնել:
  8. Եփել ճիշտ 30 րոպե՝ պարբերաբար խառնելով:
  9. Ավելացնել սխտոր և քացախ, խառնել և եփել ևս 5 րոպե:
  10. Ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները ցանկացած եղանակով, որը հարմար է ձեզ համար:
  11. Բանկաները լիքը լցնել շատ տաք վիճակում դդմիկով համեղ աղցան և ամուր փակել կափարիչները:
  12. Շրջել գլխիվայր, թող ամբողջովին սառչի, դրանից հետո շարեք պահոցում, ձմեռվա համար:

Դդմիկով համեղ աղցան

Դդմիկով համեղ աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ

Խնդրում ենք Գնահատեք