Դդմիկով հաց. Պարզ, արագ և համեղ նախաճաշ

Դդմիկով հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկով հաց. Պարզ, արագ և համեղ նախաճաշ

Քանի դեռ դդմիկը կա, ես հաց չեմ գնում: Եթե ​​սիրում եք փորձեր կատարել, խորհուրդ եմ տալիս պատրաստել այս տեսակի դդմիկով հաց:

Ստացվում է շատ համեղ, անուշաբույր, անսովոր և հագեցնող, առողջարար:

Դդմիկով հաց

Դդմիկով հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 300 գր

_Ալյուր 300 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Փխրեցուցիչ 10 գր

_Ուրց, ռեհան՝ ըստ ճաշակի

_Դդմիկի հյութ 50 մլ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Դդմիկով հաց

Դդմիկով հաց

Դդմիկով հաց. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել:

Հուշում. Եթե դդմիկը հասած է, կարող եք մաքրել կեղևը:

_Թողնել զանգվածը, ապա քամել հյութը:

_Պետք է զանգվածը խառնել ալյուրի, փխրեցուցիչի և անուշաբույր կանաչիների հետ:

_Ալյուրի և դդմիկի խառնուրդը լավ խառնել ձեռքերով:

_Մեջը լցնել դդմիկի հյութը և բուսական յուղը, հունցել փափուկ և առաձգական խմոր:

_Անմիջապես խմորը բաժանել 4 մասի և յուրաքանչյուրը գրտնակել բուսական յուղով յուղված սեղանին: Ձեռքերը նույնպես յուղեք, որ ավելի հեշտ լլինի աշխատել խմորի հետ:

_Շերտերը տապակել երկու կողմից՝ բուսայուղ քսած թավայի մեջ, մինչև ոսկե դարչնագույն դառնա:

Դդմիկով հաց

Գայթակղիչ տեսքով, անուշահոտ, փափուկ և քնքուշ շերտերը ավելի շատ նման են հացի: Ես հաճախ այն մատուցում եմ տնական կարագով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք