Դդմիկով մածուկ. Ունիվերսալ քսուք ամենապարզ մթերքներով

Դդմիկով մածուկ ԱՂՑԱՆՆԵՐ

Նախաճաշի համար պատրաստեք դդմիկով մածուկ սենդվիչների համար:

Սա կարող է լինել նուրբ սերուցքային խորտիկ, միջուկ՝ տոնական տարտլետների համար կամ միջուկ նախուտեստ- ռուլետի համար։

Մածուկը կարող եք օգտագործել ինչպես ցանկանում եք։

Դդմիկով մածուկ

Դդմիկով մածուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սոխ 1 հատ

_Դդմիկ 2 հատ

_Աղ, պղպեղ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Գազար 1 հատ

_Ջուր 100 մլ

_Կանաչի 1 փունջ

_Հալած պանիր 2 հատ

Դդմիկով մածուկ

Դդմիկով մածուկ

Դդմիկով մածուկ. Պատրաստման եղանակը

_Կտրատել սոխը խորանարդներով և սկսել տապակել բուսայուղի մեջ մինչև կիսաթափանցիկ:

_Ավելացնել խոշոր քերիչով  քերած գազարը, խառնել և եփել, մինչև գազարը փափկի։

_Ավելացնել դդմիկի խորանարդիկները, խառնել և եփել թույլ կրակի վրա մոտ 20 րոպե, երբեմն խառնելով:

_Համեմել աղ և պղպեղով, ավելացնել անուշաբույր կանաչիները, օրինակ՝ իտալական, պղպեղի խառնուրդը և եփել ևս 2 րոպե։

_Դատարկել զանգվածը թավայի միջից և թողնել սառչի։

_Հալած պանիրը կտրատել ու բուսական զանգվածի հետ միասին լցնել բլենդերի մեջ, ավելացնել մի փունջ սամիթ:

_Զանգվածը մանրացնել մածուկի տեսքով։

_Բլենդերից տարայի մեջ դատարկել, ծածկել ու դնել սառնարանը, որ սառչի։

Դդմիկով մածուկ

Սա նախաճաշի պարզապես կատարյալ տարբերակ է, որին կարող եք ավելացնել տարբեր համեմունքներ և կանաչիներ, սխտոր և տապակած շամպինիոններ՝ ըստ ձեր ցանկության։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք շատ համեղ և պարզ դդմիկով ադցան

Խնդրում ենք Գնահատեք