Դդմիկով նախաճաշ. Անուշահամ նրբաբլիթներ 

Դդմիկով նախաճաշ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդմիկով նախաճաշ. Անուշահամ նրբաբլիթներ

Դդմիկը վաղուց դարձել է ունիվերսալ բանջարեղեն, որից այսօր պատրաստվում են շատ համեղ ու բազմազան ուտեստներ՝ ինչպես կծու, այնպես էլ համեմված: Դդմիկով նույնիսկ քաղցր աղանդերներ են պատրաստում:

Դդմիկով նախաճաշ

Դդմիկով նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 1 հատ
  • Կեֆիր 300 մլ
  • Ձու 3 հատ
  • Աղ և սոդա 1-ական թեյի գդալ
  • Կանաչ սոխ և կանաչիներ
  • Ալյուր 250 գ
  • Կաթնաշոռ 150 գ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ
  • Ընկույզ 6 հատ
  • Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Դդմիկով նախաճաշ

Դդմիկով նախաճաշ

Դդմիկով նախաճաշ. Պատրաստման եղանակը

  1. Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել և թողնել 15 րոպե, որպեսզի բանջարեղենի հյութը լավ քամվի:
  2. Կեֆիրը խառնել ձվի, աղի և սոդայի հետ, հարել, ավելացնել ալյուրը և դդմիկը:
  3. Խմորը լավ խառնել մինչև համասեռ դառնա, ավելացնել  մանր կտրատած կանաչ սոխ և սամիթ:
  4. Լցնել բուսական յուղ և խառնել:
  5. Ստացված զանգվածից տապակել բարակ նրբաբլիթներ:
  6. Լցոնի համար խառնել կաթնաշոռը, կանաչիները, մանր կտրատած ընկույզը, աղ անել:
  7. Լցնել նրբաբլիթներն այս միջուկով, ոլորել գլանափաթեթներ:
  8. Ճաշատեսակն ավելի բուրավետ դարձնելու համար յուրաքանչյուր նրբաբլիթի վրա յուղ քսել:

Դդմիկով նախաճաշ

Դդմիկով նախաճաշ

Կարող եք պատրաստել ցանկացած լցոն ձեր նախասիրության համաձայն:  Սունկը, շոգեխաշած բանջարեղենը, խոզապուխտն ու պանիրը կամ կանաչ սոխը՝ ձվով հիանալի են:

Դդմիկով նախաճաշը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավանդական նրբալիթներ

Խնդրում ենք Գնահատեք