Դդմիկով նախուտեստ. Եթե ուզում եք համեղ հյուրասիրություն պատրաստել

Դդմիկով նախուտեստ ԱՂՑԱՆՆԵՐ

Սա շատ համեղ, կծու, Դդմիկով նախուտեստի բաղադրատոմս է, որը երկար ժամանակ չի պահանջում մարինացվելու համար, բայց շատ օրիգինալ և հետաքրքիր խորտիկ է ստացվում։

Դդմիկով նախուտեստ

Դդմիկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Սամիթ և մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Սխտոր 2 պճեղ

_Աղ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 0,5 թեյի գդալ

_Դիժոնյան մանանեխ 1 ճաշի գդալ

_Խնձորի քացախ 3 ճաշի գդալ

_Սև և կարմիր պղպեղ, պապրիկա՝ ըստ ճաշակի

Դդմիկը խմորով

Դդմիկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Ընտրել երիտասարդ դդմիկ, որպեսզի չհեռացնեք կեղևը։

_Դդմիկը կտրատել բարակ շրջանակներով:

_Սոխը բարակ օղակներով կտրատել:

_Սխտորն ու մաղադանոսը մանր կտրատել։

_Տոպրակի մեջ լցնել դդմիկը, սոխն ու կանաչին, մանր կտրատած սխտորը։

_Լցնել աղն ու շաքարը, ավելացնել քացախը և այլ բաղադրիչներ։

_Փակել տոպրակը և ուժգին թափահարել, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնվեն։

_Դնել սառնարանը 3 — 6 ժամ, երբեմն խառնելով, որպեսզի մարինադը լավ ներծծվի բոլոր կտորներում:

Դդմիկով նախուտեստ

Նախուտեստը պարզապես զարմանալի է ստացվում, այն հիանալի համադրվում է տարբեր մսային ուտեստների, թխած կամ խաշած նոր կարտոֆիլի, խորովածի, կոտլետների և այլ կողմնակի ուտեստների ու ճաշատեսակների հետ։

Խորտիկի առաջին պատրաստումից հետո, հաջորդ անգամները կարող եք ձեր ցանկությամբ ավելացնել այլ համեմունքներ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ համեղ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք