Պատրաստենք կծու Դդմիկով ուտեստ ընկույզով, քնջութի սերմերով և կանաչիներով, լոլիկով: Ստացվում է պարզ ու թարմ բանջարեղենով շքեղ խորտիկ:

Դդմիկով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Դդմիկ 2 հատ
_Լոլիկ 2 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Ընկույզ 50 գր
_Քնջութ 1 ճաշի գդալ
_Սամիթ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
_Կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ
_Օրեգանո 1 թեյի գդալ
_Սոյայի սոուս 50 մլ

Դդմիկով ուտեստ. Պատրաստման եղանակը
_Կտրել դդմիկը և լոլիկը կտորներով:
_Տաքացնել բուսայուղը, տապակել դդմիկը, մինչև ոսկե դարչնագույնը։
Հուշում. Դդմիկին նախապես աղ մի արեք։
_Ընկույզները դանակով կտրատել։
_Կանաչին մանր կտրատել, սխտորը ճզմել։
_Ընկույզը խառնել կանաչիների, օրեգանոյի, սխտորի և կիտրոնի հյութի, սոյայի սոուսի հետ, խառնել սոուսը։
_Աղցանի ամանի մեջ խառնել արդեն սառած դդմիկը, լոլիկը և սոուսը։
_Համեմել աղով, պղպեղով, ցանել քնջութի սերմեր և մատուցել։
Նախուտեստն ուղղակի հիանալի է, կծու և բուրավետ՝ համակցված տարբեր ուտեստների հետ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ բրոկոլիով աղցան







