Դդմիկով պահածո. Շատ համեղ և յուրօրինակ ուտեստ
Ձմռան համար սունկի նման համ ունեցող դդմիկի պահածո պատրաստեք ըստ բնօրինակ բաղադրատոմսի: Պահածոն համեղ դարձնելու համար հարկավոր է այն եփել լավ տրամադրությամբ և հաճույքով:

Դդմիկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները
- Դդմիկ 2 կգ
- Գազար 2 հատ
- Սխտոր 1 գլուխ
- Սամիթ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
- Աղ 2 ճաշի գդալ
- Շաքար 4 ճաշի գդալ
- Աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- Քացախ 9% 6 ճաշի գդալ
- Բուսական յուղ 6 ճաշի գդալ

Դդմիկով պահածո. Պատրաստման եղանակը
- Լավ լվանալ, մաքրել դդմիկը, կտրել ավելորդ պոչերը: Կտրատել փոքր խորանարդներով:
- Կտրել գազարը երկար շերտերով: Սխտորը ճզմել մամլիչով կամ մանր կտրատել: Կտրատել կանաչիները:
- Եթե դդմիկի սերմերը մեծ են, դրանք պետք է հեռացնել:
- Հուշում. Գազարը գեղեցիկ տեսք կունենա, եթե կտրեք ձևավոր դանակով:
- Դդմիկի ամանի մեջ ավելացնել գազարն ու կանաչիները: Դրանք աղցանն ավելի համեղ կդարձնեն:
- Այդ զանգվածին ավելացնել սխտորը, աղացած պղպեղը (0,5 թեյի գդալ), աղը, շաքարը, քացախը և ձեթը:
- Կարևոր է աղցանը լավ խառնել, որպեսզի բոլոր մթերքները հավասարապես համեմված լինեն աղով և պղպեղով:
- Թողնել մարինացվի խոհանոցում առնվազն 4 ժամ: Չմոռանաք, ամեն ժամ պետք է խառնել դդմիկները:
- Բանջարեղենային զանգվածը դնել ստերիլիզացված բանկաների մեջ:
- Կաթսայի ներքևի մասում կտորի անձեռոցիկ դնել և բանկաները դնել մեջը, տաք ջուր լցնել մինչև բանկաների ուսերը:
- Եռալուց հետո մանրէազերծել 20 րոպե թույլ կրակի վրա:
- Կաթսայից հանել բանկաները, ամուր փակել կափարիչները և շրջել գլխիվայր:
- Բանկաները փաթաթել հաստ կտորով և թողել առնվազն մեկ օր: Հաջորդ օրը հանել և դնել զով տեղում:

Դդմիկը խրթխրթան և անուշաբույր է ստացվում, բոլորին շատ դուր կգա և շատերը կխնդրեն ձեզանից այս բաղադրատոմսը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մալականի թթու







