Դդմիկով պահածո. Աննկարագրելի թեթև և համեղ աղցան

Դդմիկով պահածո Պահածոներ

Գազարով, քաղցր պղպեղով, սխտորով և կանաչիներով պատրաստենք դդմիկով պահածո:

Սա պարզ, բայց այնքան համեղ նախուտեստ աղցան է, որը միշտ կպատրաստեք ձմռան համար։

Դդմիկով պահածո

Դդմիկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2,5 կգ

_Գազար 3 հատ

_Սոխ 4-5 հատ

_Քաղցր պղպեղ 500 գր

_Սխտոր 2 գլուխ

_Կանաչիների մի փունջ

_Սև պղպեղ 2 թեյի գդալ

_Սովորական աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 3 ճաշի գդալ

_Քացախ 9% 150 գր

_Բուսական յուղ 150 մլ

Յուրաքանչյուր 0,7 լ բանկայի համար

_Դափնու տերև 1 հատ

_Պղպեղի հատիկներ 4 հատ

_Սխտորի 1 պճեղ՝ ըստ ցանկության

Դդմիկով պահածո

Դդմիկով պահածո

Դդմիկով պահածո. Պատրաստման եղանակը

_Դդմիկը կտրատել շերտերով, քերել գազարը կորեական գազարի քերիչով, քաղցր պղպեղը և սոխը՝ կիսաօղակներով։

_Վերցնել խոշոր սխտորը, կտրատել կանաչիների հետ միասին, իսկ կծու պղպեղը մանր կտրատել՝ ըստ ճաշակի։

_Բանջարեղենն ու կանաչիները սխտորի հետ խառնել, ցանել աղը, շաքարավազը, պղպեղը, լցնել բուսայուղը և քացախը, լավ խառնել։

_Թողնել մարինացվի 3 ժամ՝ երբեմն խառնելով։

_Մաքուր բանկաների մեջ լցնել հատիկ պղպեղը, դափնու տերևը, մնացած մյուս բաղադրիչները, ավելացնել աղցանը, մի փոքր սեղմել և լցնել աղցանից առաջացած հեղուկը։

_Ծածկել կափարիչներով և բանկաները դնել կաթսայի մեջ, որի մեջ պետք է նախապես փռել սրբիչ։

_Մինչև բանկաների ուսերը տաք ջուր լցնել և եռալու պահից 10 րոպե ստերիլիզացնել։

_Կափարիչներով փակել, բանկաները շրջել և սրբիչով փաթաթել, թողնել, մինչև սառչի։

_Պահել նկուղում կամ պատշգամբում։

Դդմիկով պահածո

Դդմիկով պահածո

Նախուտեստը շատ համեղ է ստացվում՝ թեթև, չափավոր կծու։ Բայց, եթե ձեզ դուր է գալիս, կարող եք այն ավելի կծու դարձնել՝ ավելացնելով ավելի շատ կծու պղպեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ շքեղ լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք