Դդմիկով պահածո. Ամենահամեղ խավիարը վայելեք ձմռանը

Դդմիկով պահածո Պահածոներ

Դդմիկով պահածո խավիարը վաղուց դարձել է մեր սեղանների ավանդական նախուտեստը։

Առաջարկում եմ պատրաստել խավիար այս բաղադրատոմսով, ստացվում է թանձր, բուրավետ, համեղ նարնջագույն։

Դդմիկով պահածո

Դդմիկով պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1,5 կգ

_Սոխ 4 հատ

_Գազար 3 հատ

_Սխտոր 5 պճեղ

_Բուսական յուղ 125 գր

_Շաքարավազ 50 գր

_Աղ 25 գր

_Տոմատի մածուկ 150 գր

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

_Քացախ 9% 25 մլ

Դդմիկով պահածո

Դդմիկով պահածո. Պատրաստման եղանակը

_Դդմիկի քաշը տրվում է արդեն կեղևահան վիճակում:

_Քերել գազարը խոշոր քերիչով, սոխը և դդմիկը կտրատել խորանարդներով:

_Նախ մեծ կաթսայի մեջ բուսայուղով տապակել սոխն ու գազարը, ապա եփել մինչև փափկի։

_Բանջարեղենին ավելացնել դդմիկը, աղն ու շաքարավազը, խառնել և եփել մարմանդ կրակի վրա 30 րոպե՝ պարբերաբար խառնելով։

_Ավելացնել սև պղպեղ՝ ըստ ճաշակի և տոմատի մածուկը, խառնել և եփել ևս 10 րոպե, չմոռանաք խառնել։

_Լցնել քացախը, խառնել և եփել 2-3 րոպե։

_Այժմ փորձեք համը և անհրաժեշտության դեպքում ավելացրեք աղ, շաքարավազ կամ քացախ։

_Զանգվածը հարել սուզվող բլենդերով և նորից հասցնել եռման աստիճանի, եփել 2 — 3 րոպե։

_Խավիարը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել ստերիլիզացված կափարիչներով:

_Բանկաները շրջել և ծածկել սրբիչով թողնել, մինչև սառչի։

_Պահել նկուղում կամ պատշգամբում։

Դդմիկով պահածո

Խավիարը, ստացվում է թանձր, շատ բուրավետ, ախորժելի։ Եթե ​​ձեզ դուր է գալիս դասական տարբերակը, ապա բանջարեղենը շոգեխաշեք չզտված բուսական յուղի մեջ, որպեսզի խավիարն ունենա արևածաղկի ձեթի բույր։

Կարող եք նաև մի փունջ մաղադանոս ավելացնել։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք