Դդմիկով ռուլետներ. Նրբահամ նախուտեստ տոնական սեղանի համար

Դդմիկով ռուլետներ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք Դդմիկով ռուլետներ, որոնք լցոնված են պանրով և սխտորով։

Դուք կարող եք փորձել այլ միջուկներով, գլխավորն այն է, որ մթերքները համակցվեն դդմիկի հետ:

Դդմիկով ռուլետներ

Դդմիկով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Ձու 3 հատ

_Աղ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Պանիր 100 գր

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Լոլիկ 2 հատ

_Սխտոր 1-2 պճեղ

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Ալյուր՝ թաթախելու համար

Դդմիկով ռուլետներ

Դդմիկով ռուլետներ

Դդմիկով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Ավելի լավ է երիտասարդ դդմիկ վերցնել, որպեսզի լավ ոլորվեն ու չպատռվեն։

_Կտրել դդմիկը երկարությամբ՝ շերտերով:

_Ձվերը խառնել աղի, համեմունքների, պղպեղի հետ և հարել խառնիչով։

_Յուրաքանչյուր շերտ թաթախել ալյուրի, հետո ձվի զանգվածի, նորից ալյուրի և վերջում՝ կրկին ձվային զանգվածի մեջ։

_Տապակի մեջ տաք բուսայուղով տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

_Դնել թղթե սրբիչների վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար։

_Միջուկի համար քերել պանիրը միջին քերիչով և խառնել մայոնեզի հետ։

_Լոլիկը կտրատել խորանարդներով, խառնել սամիթի, մաղադանոսի ու մանր կտրատած սխտորի հետ։

_Յուրաքանչյուր դդմիկի շերտի վրա քսել պանրի զանգված, մի եզրին  գդալով դնել սխտորով, կանաչիներով լոլիկը և փաթաթել:

Դդմիկով ռուլետներ

Դդմիկով ռուլետներ

Բավականին տոնական ուտեստ է ստացվում, որը պատրաստվում է պարզ և արագ։ Միջուկին կարելի է ավելացնել նաև խաշած, քերած ձու, անուշաբույր կանաչիներ և այլն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ շքեղ լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք