Դդմիկով ռուլետ. Գեղեցիկ տոնական և ախորժելի ուտեստ

Դդմիկով ռուլետ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Օրիգինալ խորտիկների ամենահամեղ բաղադրատոմսերից մեկը, որը կարող եք պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար. Դդմիկով ռուլետ՝ հալած պանրի միջուկով:

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 550 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ալյուր 3 ճաշի գդալ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Ձու 3 հատ

Միջուկը պատրաստելու համար

_Հալած պանիր 3 հատ

_Թթվասեր կամ մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 2 պճեղ

_Լոլիկ 2 հատ

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ. Պատրաստման եղանակը

_Քերել դդմիկը միջին քերիչով և աղ անել, խառնել և թողնել 5 րոպե, հյութը քամել։

_Դդմիկի զանգվածին ավելացնել ձուն, ալյուրը, թթվասերը կամ մայոնեզը, սամիթն ու խառնել։

_Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել և յուղ քսել:

_Զանգվածը լցնել և թխել 200 աստիճանում մոտ 15 րոպե։

_Հեռացնել յուղաթուղթը և թողնել սառչի:

_Միջուկի համար քերել հալած պանիրը ցանկացած քերիչով, խառնել քերած սխտորի, մանր կտրատած սամիթի, համեմունքների, թթվասերի կամ մայոնեզի հետ։

_Միջուկը հավասարաչափ քսել շերտի վրա և պինդ ռուլետ փաթաթել, թաղանթով փաթաթել և 1 ժամով դնել սառնարանը։

_Կտրել բաժանված կտորների և գեղեցիկ դնել գազարի տերևներով պատված ուտեստի վրա:

Այսպիսի նախուտեստի համար շատ հարմար է մայոնեզով, թարմ քերած վարունգով, սամիթով սոուս պատրաստելը։

Դդմիկով ռուլետ

Դդմիկով ռուլետ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ. Լցոնած ձկով

Խնդրում ենք Գնահատեք