Վինեգրետի մեջ սնկի փոխարեն կարելի է նաև այլ բաղադրիչներ ավելացնել: Կոնկրետ այս բաղադրատոմսով ստացվում է յուրահատուկ դդումով վինեգրետ:

Դդումով Վինեգրետ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Եփած կարտոֆիլ 400 գր
_Եփած գազար 200 գր
_Եփած ճակնդեղ 200 գր
_Դդմի միջուկ 160 գր
_Մարինացված սունկ 100 գր
_Կարմիր սոխ 50 գր
_Սառեցված կանաչ ոլոռ 100 գր
_Հատիկավոր մանանեխ 10 գր
_Թթու կաղամբ 100 գր
_Շաքար, աղ՝ ըստ ճաշակի
Սոուսի համար
_Բուսական յուղ 40 մլ
_Դիժոնի մանանեխ 40 գր
_Կարմիր գինու քացախ 10 մլ
_Մեղր 10 գր
_Շաքարավազ 5 գր

Դդումով Վինեգրետ. Պատրաստման եղանակը
_Եփած բանջարեղենը մաքրել և կտրատել մեծ շերտերով։ Սունկը նույնպես մանր կտրատել։ Սոխը մանրացնել։
_Դդումը կտրատել նույն չափի շերտերով, ինչ մնացած բանջարեղենը և տապակել բուսայուղի մեջ, մինչև փափկի։
_Եռացնել 500 մլ ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ աղ և 1 ճաշի գդալ շաքարավազ, լցնել ոլոռը և նորից եռալուց հետո 5 րոպե եփել։
_Այնուհետև այն քամել և լցնել սառը ջրի մեջ՝ գույնը պահպանելու համար։
_Պատրաստել սոուսը՝ խառնել բոլոր բաղադրիչները և 3 գ աղը, մինչև էմուլսիա ստացվի։
_Սոուսին խառնել ոլոռը և մանր կտրատած կարմիր սոխը:
_Կտրատած բանջարեղենին ավելացնել այս զանգվածը և խառնել:

Գեղեցիկ ձևավորել և մատուցել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով յուրահատուկ Վինեգրետ







