Դրոժով ունիվերսալ խմոր. Նման խմորի բաղադրատոմսը պետք է լինի յուրաքանչյուր տանտիրուհու նոթատետրում

Դրոժով ունիվերսալ խմոր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դրոժով ունիվերսալ խմոր: Դրանով թխվածքը ստացվում է պարզապես կատարյալ, եթերային, թեթև: Կարող եք օգտագործել բոլոր տեսակի լցոնումներ: Հարմար են ինչպես քաղցր, այնպես էլ մսով, բանջարեղենով, աղի լցոնումները: Հարմար է բոլոր տեսակի թխվածքների համար:

Դրոժով ունիվերսալ խմոր

Դրոժով ունիվերսալ խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_1 բաժակ տաք ջուր

_70 գրամ թարմ խմորիչ

_շաքար — 1 ճաշի գդալ

_500 մլ կաթ

_մարգարին — 175 գրամ (կամ կարագ)

_շաքար — 1,5 բաժակ

_աղ — 1 թեյի գդալ

_ձու — 3 հատ

_ալյուր մոտ 10 բաժակ

_ըստ ճաշակի կարող եք ավելացնել վանիլային շաքար

_բուսական յուղ — 3-4 ճաշի գդալ

Դրոժով ունիվերսալ խմոր

Դրոժով ունիվերսալ խմոր. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Պատրաստել թթխմորը. Դրա համար մաղել 5 բաժակ ալյուր, դրա մեջ փոսիկ անել: Դրա մեջ տաք ջուր լցնել, խմորիչ ավելացնել և ծածկել ալյուրով: Դնել խմորը տաք տեղում: Այն պետք է «գլխարկի» նման բարձրանա:

_Կաթի կեսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճանի մարգարինը:

_Կաթը տաքացնել բայց չեռացնել: Լուծել մարգարինը, չեռացնել:

_Կաթսան հեռացնել կրակից, ավելացնել շաքարավազը, վանիլային շաքար և աղ: Մանրակրկիտ խառնեք ամեն ինչ:

_Ձվերն առանձին հարել մնացած կաթի հետ: Ձվի և կաթի խառնուրդն ավելացնել տաքացրած կաթի և մարգարինի մեջ:

_Հանել թթխմորը և վրան լցնել կաթի խառնուրդը: Աստիճանաբար ավելացնելով ալյուր, խմորը հունցել:

_Ձեռքերը յուղել բուսական յուղով, խմորը պետք է շատ լավ հունցվի, ավելի լավ է այն դուրս բերել ամանից և հունցել սեղանի վրա, պարբերաբար նետել այն, հարվածելով սեղանին:

_Ամանը բուսական յյուղով յուղել և խմորը դնել մեջը, ծածկել սրբիչով և պահել տաք տեղում:

_Թող խմորը մոտ երեք անգամ բարձրանա:

_Երբ խմորը բարձրանա, ձեռքերով կտորներ պոկել, և կարող եք սկսել բուլկիներ ու կարկանդակներ ձևավորել:

_Նման խմորից պատրաստված կարկանդակները թխել ջեռոցում 180-200 ° C ջերմաստիճանի տակ:

Դրոժով ունիվերսալ խմոր

Դրոժով ունիվերսալ խմորը կարող եք օգտագործել և հաճույք պատրաստել սիրելիներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դրոժով խմորով սիննաբոն

Խնդրում ենք Գնահատեք