Եգիպտացորենի հաց. Առողջարար ու համեղ, հեշտ թխվող հաց

Եգիպտացորենի հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Եգիպտացորենի հացը բուրավետ է, օդային միջուկով և խրթխրթան կեղևով:

Վերջերս հաց թխելն ինձ համար մի տեսակ թերապիա է դարձել։ Ես փորձեցի շատ բաղադրատոմսեր, մինչև որ որոշեցի այս մեկը: Բաղադրիչների կատարյալ հարաբերակցություն, նվազագույն ջանքեր և մոտ մեկ ժամ՝ պատրաստման համար:

Այս հեշտ բաղադրատոմսը ձեզ կստիպի նորից ու նորից եգիպտացորենի հաց թխել: Ընդամենը երեք քայլ, և այն կարող եք մատուցել ընթրիքի սեղանին՝ որպես նախուտեստ կամ ապուրի, շոգեխաշած բանջարեղենի և մսի հետ։

Քաղցրասերները կարող են վայելել այս հացը ջեմով, մեղրով և շոկոլադե քսուքով:

Եգիպտացորենի հաց

Եգիպտացորենի հաց. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 250 գ

_Եգիպտացորենի ալյուր 100 գ

_Կաթ 100 մլ

_Ջուր 150 մլ

_Չոր խմորիչ 15 գ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Արևածաղկի ձեթ 20 մլ

_Պրովանսի համեմունքներ 10 գ

Եգիպտացորենի հաց

Եգիպտացորենի հաց. Պատրաստման եղանակը

_Նախ տաքացնել ջրով բացած կաթը։ Ավելացնել խմորիչը և շաքարավազը, թողնել 10-15 րոպե։

_Այնուհետեւ մաղած ալյուրը խառնել խմորիչով զանգվածի հետ, համեմել պրովանսի կանաչիներով, աղ ավելացնել ըստ ճաշակի և խմորը հունցել։

_Թխելու համար ուղղանկյուն ձևամանը ծածկել յուղաթղթով, խմորը տեղափոխել վրան և թողնել 15 րոպե հասունանա։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և հացը թխել 30 րոպե։

Եգիպտացորենի հաց

Պատրաստի համեղ հացը թողնել սառչի, կտրատել շերտերով և մատուցել։

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք