Եգիպտացորենի պահածո. Ամբողջ ձմեռ կունենաք թարմ համով բանջարեղեն

Եգիպտացորենի պահածո Պահածոներ

Այսպիսի Եգիպտացորենի պահածո փակելուց հետո, արդեն մենք եգիպտացորեն ենք ուտում ամբողջ ձմեռ, այն գրեթե թարմի համ ունի: Սա հեշտ պահածոյացված եգիպտացորենի բաղադրատոմս

Եթե ​​նախընտրում եք եգիպտացորեն ուտել, ապա այս պարզ և հեշտ պահածոյացված եգիպտացորենի բաղադրատոմսը ձեզ համար է: Ամեն ինչ շատ հեշտ է արվում, մարինադը սովորական է, արդյունքը միշտ կատարյալ է։

Եգիպտացորենի պահածո

Եգիպտացորենի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_ եգիպտացորեն 10 հատ

_ աղ յուրաքանչյուր բանկայի համար 1,5 ճաշի գդալ

_ շաքարավազ յուրաքանչյուր բանկայի համար 1 ճաշի գդալ

_ եռման ջուր

Եգիպտացորենի պահածո

Եգիպտացորենի պահածո. Պատրաստման եղանակը

_ Վերցնում ենք 3 լիտր ծավալով տարաներ, լավ լվանում և ստերիլիզացնում ենք կափարիչներով։

_ Եգիպտացորենը մաքրել տերևներից, մազիկներից և լավ լվանալ։

_ Կտրել պոչերը:

_ Եգիպտացորենը շարել բանկայի մեջ իրար կողքի, որ ավելի շատ տեղավորվեն։

_ Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել աղ և շաքար։

_ Լցնել եռացրած ջուր և բանկաները ծածկել կափարիչներով։

_ Կաթսայի մեջ սրբիչ փռել, բանկաները դնել, լցնել տաք ջուր։

_ Բանկաները 30 րոպե մանրէազերծել եռալու պահից։

_ Փակել բանկաները կափարիչներով, թողնել սառչի և այնուհետև դնել նկուղում պահեստավորման համար:

Այս եղանակով պահածոյացված եգիպտացորենը կարող է լավ պահպանվել երկու տարի, այն հիանալի է աղցաններ, բանջարեղենային ուտեստներ պատրաստելու համար, կամ և պարզապես որպես նրբագեղ-խորտիկ:

Եգիպտացորենի պահածո

Կարող եք եգիպտացորենը փակել ավելի փոքր բանկաների մեջ։ Այդ դեպքում դրանք պետք է կտրել երկու մասի` բանկաների մեջ դնելու հարմարության համար:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք