Եգիպտացորենի պահածո. Քաղցր եգիպտացորեն ամբողջ տարին

Պահածոներ

Երբևէ փորձե՞լ եք տնական Եգիպտացորենի պահածո:

Այս բաղադրատոմսով կարող եք ձմռան համար եգիպտացորենը պահպանել: Ձմռանը սրանով կարող եք պատրաստել օրիգինալ աղցաններ և տարբեր համեղ խորտիկներ: Անպայման փորձեք այս եղանակը:

Եգիպտացորենի պահածո

Անհրաժեշտ բաղադրիչները

_Եգիպտացորեն 10 հատ

_Աղ՝ յուրաքանչյուր բանկայի համար 1,5 ճաշի գդալ

_Շաքար՝ յուրաքանչյուր բանկայի համար 1 ճաշի գդալ

_Եռման ջուր՝ մինչև ծածկվի

Եգիպտացորենի պահածո

Եգիպտացորենի պահածո

Եգիպտացորենի պահածո. Պատրաստման եղանակը

_Մաքրել եգիպտացորենը, կտրել պոչը:

_Վերցնել 3 լիտր ծավալով մաքուր ու չոր բանկա, կիպ շարել եգիպտացորենը։

_Յուրաքանչյուր տարայի մեջ լցնել աղը, շաքարավազը և եռման ջուրը։

_Մեծ կաթսայի հատակը ծածկել սրբիչով կամ շորով, լցնել տաք ջուր, դնել բանկաները, թեթևակի ծածկել կափարիչներով և ստերիլիզացնել կես ժամ։

_Ստերիլիզացված բանկաներն ամուր փակել մետաղյա կափարիչներով:

Եգիպտացորենի պահածո

Եգիպտացորենի պահածո

Պահել զով տեղում մինչև 24 ամիս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

7 աղցան պահքի համար

Խնդրում ենք Գնահատեք