Եգիպտացորենով աղցան. Հագեցնող և գեղեցիկ ուտեստ

Եգիպտացորենով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Երբեմն պատահում է, որ հարազատներս զանգում են և ասում, որ կես ժամից կլինեն, այդ դեպքում ես արագ պատրաստում եմ այս Եգիպտացորենով աղցանը:

Անսպասելի հյուրերի այցելության դեպքում դուք պետք է արագ ժամանակ ունենաք և տունը կարգի բերելու, և ուտելու բան պատրաստելու համար:

Այս աղցանի գաղափարն ինձ շատ դուր եկավ ու ես հաճախ եմ պատրաստում, քանի որ գրեթե միշտ սառնարանում ունեմ անհրաժեշտ բաղադրիչները:

Փորձեք ինքներդ և համոզվեք, որ այս շատ հարմար է որպես արագ նախուտեստ:

Եգիպտացորենով աղցան

Եգիպտացորենով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Պահածոյացված եգիպտացորեն 1 հատ

_Հավի կրծքամիս 200 գր

_Երշիկ 300 գր

_Պանիր 100 գր

_Ձու 3 հատ

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Թթվասեր 4 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Եգիպտացորենով աղցան

Եգիպտացորենով աղցան. Պատրաստման եղանակը

_Եփել հավի միսը և ձվերը։ Երշիկը, ձուն, միսը կտրատել։

_Պանիրը քերել մանր քերիչով (պանրի մի մասը թողնել մատուցելու համար)։

_Այս բոլոր բաղադրիչները խառնել մեկ ամանի մեջ, ավելացնել եգիպտացորենը, թթվասերը, մայոնեզը, աղն ու պղպեղը։

_Սպիտակ հացի կտորները տաքացնել թավայի մեջ:

_Հացի վրա բաժիններով դնել աղցանը և ցանել քերած պանիր։ Համեղ ու հագեցնող է ստացվում:

Կարող եք աղցանն ուղղակի ափսեով մատուցել, ըստ ճաշակի ձևավորելով:

Եգիպտացորենով աղցան

Հյուրերս գոհ մնացին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք