Եթերային աղցան. Դյուրամարս համեղ ուտեստ

Եթերային աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Եթերային աղցան. այնքան համեղ է, որ անհնար է չփորձել: Աղցանը կատարյալ է ինչպես սովորական, այնպես էլ տոնական սեղաններին մատուցման համար:

Դուք ավելի ու ավելի շատ կպատրաստեք, պարզապես պետք է մեկ անգամ փորձել:

Եթերային աղցան

Եթերային աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Գազար 1 հատ

_Ձու 3 հատ

_Թթվաշ խնձոր 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Հալած պանիր 2 հատ

_Կոշտ պանիր 70 գր

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Եթերային աղցան
Եթերային աղցան. Պատրաստման եղանակը

_Նախ միջին քերիչով անցկացնել գազարը։

_Այնուհետև գազարին ավելացնել ճզմած սխտորը, ավելացնել մայոնեզը և մանրակրկիտ խառնել։

_Հալած պանիրը քերել միջին քերիչով, որպեսզի հեշտ լինի քերելը, քերիչը յուղել բուսայուղով։

_Խաշած ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների, սպիտակուցները քերել միջին քերիչով։

_Մատուցման ափսեի տակը յուղել բուսական յուղով։

_Առաջին շերտով լցնել քերած հալած պանրի կեսը, մի քիչ մայոնեզ, ապա լցնել քերած գազարի կեսը։

_Քերած սպիտակուցների կեսը լցնել գազարի շերտի վրա, քսել մայոնեզ։

_Հաջորդ շերտը կլինի քերած խնձորը, ավելի լավ է այն անմիջապես քերել մատուցման ափսեի մեջ, որպեսզի չհասցնի մգանալ։

_Խնձորի վրա լցնել գազարի երկրորդ կեսը, ապա հալած պանիրը, մայոնեզ քսել, պանրի վրա լցնել սպիտակուցները, վրան՝ մի քիչ քերած պինդ պանիր։

_Պանրի շերտի վրա մայոնեզի ցանց անել, վրան լցնել միջին քերիչով քերած դեղնուցները։

Եթերային աղցան

Ստացվում է շատ քնքուշ, եթերային, թեթև և խելահեղ համեղ նախուտեստ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք