Պատրաստեք այս Զատիկի պունշը համեղ հյուրասիրության համար:
Ցանկության դեպքում կարող եք գինին փոխարինել շամպայնով, կամ ցանկացած այլ փրփրուն գինիով։

Զատիկի պունշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միջին չափի փունջ անանուխ
_Շագանակագույն շաքարավազ 0,5 բաժակ
_Սպիտակ գինի 2 շիշ
_Նարինջ 2 հատ
_Փոքր կիտրոն 1 հատ
_Լայմ 2 հատ
_Ցանկացած հատապտուղներ (ելակ, հապալաս, մոշ) 300 գր
_Սառույց՝ ըստ ճաշակի

Զատիկի պունշ. Պատրաստման եղանակը
_Անանուխի ճյուղերից հանել բոլոր տերևները և լցնել զիպ տոպրակի մեջ կամ պարզապես ամուր փաթաթել սննդի թաղանթով:
_Պահել զով տեղում (օրինակ՝ սառնարանի դռան վրա) մինչև մատուցելը։
_Անանուխի ցողունները դանակով մանր կտրատել, լցնել հաստ հատակով փոքր կաթսայի մեջ։
_Դրանց վրա լցնել շագանակագույն շաքարավազը և մի փոքր տրորել, որպեսզի կանաչիներից բուրավետ հյութ դուրս գա։
_Այնուհետև լցնել 300 մլ սառը խմելու ջուր։
_Միջին կրակի վրա եռացնել, մասամբ ծածկել և եփել 5 րոպե։
_Վերցնել կրակից, ծածկել կափարիչով, թողնել սառչի և քամել անանուխի օշարակը։
_Նարինջները, լայմերը և կիտրոնները մանրակրկիտ լվանալ խոզանակով, որպեսզի հեռացվի արտաքին կպչուն շերտը:
_Կիտրոնի և նարնջի կեղևը բարակ շերտերով հանել կեղևի դանակով կամ սովորական դանակով, քամել դրանց հյութը:
_Կտրել լայմերը բարակ կիսաօղակներով:
_Խոշոր ելակները կտրատել փոքր կտորներով՝ հեռացնելով ցողունը և բոլոր սպիտակ կամ կանաչավուն չհասած մասերը։
_Փոքր հատապտուղները պարզապես երկու կես անել:
_Անանուխի տերևները հանել սառնարանից և տրորել դրանք մատներով, որպեսզի եթերային յուղերը դուրս գան և անանուխի հոտը զգացվի:
_Մեծ թափանցիկ սափորի մեջ խառնել գինին, անանուխի օշարակը, ցիտրուսային հյութն ու քերուկը, լայմը, հատապտուղները և անանուխի տերևները։

Թողնել սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, ավելացնել սառույցը և մատուցել։
Հաճելի համտեսում:
Տեսանյութ
Պատրաստում ենք Սմուզի Նանա լայմ







