Զատկի ձվեր պուտերով. Ընդամենը մի քանի պարզ բաղադրիչներով այս ձվերը արվեստի գործ են դառնում

Զատկի ձվեր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Զատկի ձվեր պուտերով. Ընդամենը մի քանի պարզ բաղադրիչներով, այս ձվերը արվեստի գործ են դառնում

Զատկի ձվեր

Դրանք այնքան նուրբ ու գեղեցիկ են ստացվում, որ պարզապես չես կարող հայացքդ կտրել: Երբևէ տեսած ամենագեղեցիկ ու ամենապարզ տարբերակը:

Զատկի ձվեր

Զատկի ձվեր պուտերով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4-5 հատ

_Աղ 2 ճաշի գդալ

_Ջուր 3 թեյի գդալ

_Քացախ 9% 1 թեյի գդալ

_Սննդամթերքի գունանյութ 1 տուփ

Զատկի ձվեր պուտերով. Ընդամենը մի քանի պարզ բաղադրիչներով այս ձվերը արվեստի գործ են դառնում

Զատկի ձվեր

Զատկի ձվեր պուտերով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Մաքուր լվացած ձվերը դնել կաթսայի մեջ, աղ անել, ջուր ավելացնել և եփել 10 րոպե:

_Այժմ, երբ ձվերը սառչեն և չոր լինեն, մոմ վառել, վերցնել բամբակով փայտիկ(ականջի), թաթախել այն մոմի մեջ և կետիկներ նկարել ձվերի վրա:

_Առանձին ամանի մեջ խառնել ջուրը, քացախը և սննդի գունանյութը, լավ խառնել:

_Պատրաստի ներկանյութի մեջ իջեցնել ձվերը և պահել այն 2-3 րոպե:

_Պուտավոր Զատկի ձվերը պատրաստ են: Վերջ, համոզվեք, որ մի քանի պարզ քայլի արդյունքում կստացվի իսկական գլուխգործոց ձեր սեղանի վրա:

Զատկի ձվեր

Զատկի ձվեր

Ի դեպ, մոմով կարող եք այլ պատկերներ նույնպես նկարել ձվի վրա, օրինակ գծեր, ծաղիկներ, երկրաչափական պատկերներ: Կարող եք նաև մոմի փոխարեն վերցնել ինքնասոսնձվող սկոչ: Անպայման փորձեք այս մեթոդը, այն շատ գեղեցիկ է և ինքնատիպ:

Շնորհավոր Սուրբ Զատիկ:

Տեսանյութ

Զատկի կուլիչ

Խնդրում ենք Գնահատեք