Էներգետիկ կոկտեյլ. Հաճելի թարմացնող ըմպելիք

Էներգետիկ կոկտեյլ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք ցիտրուսային Էներգետիկ կոկտեյլի բաղադրատոմս:

Ցանկության դեպքում կոկտեյլին կարող եք ավելացնել խնձորի մեծ կտորներ՝ առանց կեղևի։

Էներգետիկ կոկտեյլ

Էներգետիկ կոկտեյլ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Թարմ կոճապղպեղի արմատ 2 սմ

_Կանաչ թեյ ժենշենով 1 ճաշի գդալ

_Մեղր 1–2 ճաշի գդալ

_Կես կիտրոնի հյութ և քերուկ

_ 2 հատ նարնջի հյութ և քերուկ

Էներգետիկ կոկտեյլ
Պատրաստման եղանակը

_Կոճապղպեղը բարակ կտրատել և լցնել թեյնիկի մեջ։

_Ավելացնել թեյն ու քերուկը, լցնել 150 մլ մի փոքր սառած եռացրած ջուր։

_Թողնել 10 րոպե, քամել, խառնել մեղրի, կիտրոնի և նարնջի հյութի հետ։

Էներգետիկ կոկտեյլ

Լցնել սառույցի կտորներով լցված բարձր բաժակի մեջ։

Հաճելի համտեսում ձեզ )

Տեսանյութ

Լիմոնադ

Խնդրում ենք Գնահատեք