Ընթրիք Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով․ Շատ համեղ Ջեռեփուկ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով՝ մի պարզ և արագ ուտեստ ընթրիքի համար։

Ընթրիք Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով․ Շատ համեղ Ջեռեփուկ

Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով․ Պատրաստման կարգը

  • Կարտոֆիլը օղակաձև կտրտում ենք և լցնում ջեռոցի տապակի մեջ։
  • Աղ ենք անում։
  • Մեկ գլուխ սոխը նույնպես օղակաձև կտրտում ենք և շարում կարտոֆիլի վրա։
  • Հավի կրծքամիսը կտրտում ենք, վրան աղ ու սև պղպեղ անում և շարում սոխի վրա։

Ընթրիք Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով․ Շատ համեղ Ջեռեփուկ

Սոուսի պատրաստումը

  • Հիմա անցնենք սոուսի պատրաստմանը։ Մոտ 5 ճաշի գդալ թթվասերի վրա լցնում ենք մանր կտրտված սխտորը։
  • Աղ ու պղպեղ ենք անում, վրան ձիթայուղ ենք ավելացնում։
  • Սոուսի վրան լցնում ենք չորացված կանաչիները և լավ խառնում։
  • Ամբողջությամբ լցնում ենք ջեռեփուկի վրա։ Վրան հալվող պանրի շերտեր շարում, փակում տարան և դնում ջեռոց։
  • Ջեռոցը 220 աստիճան տաքացրած վիճակում 30-35 րոպե եփում ենք։ Վերջ։
  • Ջեռեփուկը պատրաստ է, կարող եք մատուցել։

Ընթրիք Կարտոֆիլով և Հավի Կրծքամսով․ Շատ համեղ Ջեռեփուկ

Ջեռեփուկի բաղադրատոմսը․

  1. Կարտոֆիլ — 500 գր․
  2. Հավի կրծքամիս — 300 գր․
  3. Թթվասեր — 200 գր․
  4. Սոխ — 1 հ․
  5. Սխտոր -2 պճեղ
  6. Չորացրած կանաչիներ՝ սամիթ, ծիտրոն կամ ձեռքի տակ եղած այլ կանաչի
  7. Աղացած համեմունքներ

Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք