Բուրավետ և Թարմ աղցանները հիանալի հավելում կլինեն մսային և ձկան ուտեստներին:
Երիտասարդ կաղամբով, վարունգով և թթվասերով աղցաններն անգնահատելի թարմություն ու թեթևություն կհաղորդեն ձեր սնունդին:

Աղցան 1
Թարմ աղցաններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 400 գր
_Եգիպտացորեն 100 գր
_Կանաչ խնձոր 1 հատ
_Վարունգ 1 հատ
_Սամիթ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Թթվասեր 3 — 4 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
_Խնձորը մաքրել, ցանկության դեպքում քերել խոշոր քերիչով կամ մանր շերտերով կտրատել, ցողել կիտրոնի հյութով։
_Կաղամբը բարակ կտրատել, վարունգը մանր կտրատել։
_Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով, թթվասերով՝ ըստ ճաշակի։

Աղցան 2
Թարմ աղցաններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 400 գր
_Վարունգ 2 հատ
_Սամիթ և համեմ՝ ըստ ճաշակի
_Ձու 4 հատ
_Մանանեխ 1-2 թեյի գդալ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
_Ձվերը եփել, թողնել սառչեն, մաքրել և քերել խոշոր քերիչով կամ մանր կտրատել։
_Վարունգը և կանաչին մանր կտրատել, կաղամբը նույնպես լավ մանրացնել։
_Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով, պղպեղով, մանանեխով և թթվասերով։

Բարի ախորժակ:
Տեսայնութ
3 Նոր գարնանային թարմ աղցաններ







