Թարմ աղցան կաղամբով, վարունգով և ձվով

թարմ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Թարմ աղցան կաղամբով, վարունգով և ձվով. Թեթև բանջարեղենային աղցան` ծայրաստիճան համեղ և սննդարար: Այս վիտամինային ուտեստը կարելի է պատրաստել ամբողջ տարվա ընթացքում ՝ առանց սահմանափակումների:

Առավելությունն այն է, որ բոլոր մթերքները միշտ խանութում կարելի է գտնել, և երկրորդ՝ այն ցածր կալորիականությամբ և վիտամիններով հարուստ է:

Ավելորդ քաշի խնդիրը ծանոթ է գրեթե յուրաքանչյուր աղջկա, այդ իսկ պատճառով կարող եք վստահորեն պատրաստել այս աղցանը մի քանի պարզ քայլերով և համոզված լինել, որ չեք գիրանա, բայց կհագենաք: Դուք այսպիսի աղցանից չեք գիրանա, այն միայն առավելագույն օգուտ կբերի ձեր մարմնին:

թարմ աղցան

Թարմ աղցան կաղամբով, վարունգով և ձվով. Անհրաժեշտ մթերքներ

  • Կաղամբ 500 գր
  • Վարունգ 1 հատ
  • Ձու 2 հատ
  • Մայոնեզ 2 ճաշի գդալ
  • Աղ 0,5 թեյի գդալ
  • Սամիթ ըստ համտեսի

թարմ աղցան
Թարմ աղցան կաղամբով, վարունգով և ձվով. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում կաղամբը կտրատել բարակ շերտերով, ավելացնել աղ ըստ ճաշակի և մի փոքր տրորում ձեռքով, որպեսզի այն սկսի հյութ արձակել:
  2. Այժմ վարունգը լվանալ հոսող ջրի տակ, չորացնել թղթի սրբիչով և կտրատել բարակ շերտերով:
  3. Ձվերը խաշել, մաքրել հովացրած ձվերը և բաժանեք սպիտակուցների և դեղնուցների:
  4. Սպիտակուցները կտրատել փոքր խորանարդիկներով:
  5. Տրորել խաշած դեղնուցը մայոնեզով, պատառաքաղի օգնությամբ:
  6. Այժմ կաղամբը խառնել վարունգի և ձվի սպիտակուցի հետ: Ավելացնել այս զանգվածին մայոնեզը մանրացված դեղնուցի հետ և մանրակրկիտ խառնել:

 

թարմ աղցան

Պատրաստի աղցանը լցնել աղցանի ամանի մեջ կամ լցնում հարթ ափսեի վրա, զարդարում մանրացված սամիթով կամ մաղադանոսով և մատուցում:

Բարի ախորժակ ձեզ և ձեր հյուրերին:

Տեսանյութ

Համեղ աղցան կաղամբով

Խնդրում ենք Գնահատեք