Թարմ Աղցան հավի մսով և գարնանային բանջարեղենով. Ստացվում է շատ թեթև, հետաքրքիր համային փունջով։
Այս աղցանը հիանալի համադրվում է խորովածի, խորոված մսի և ձկան կտորների հետ, լավ զուգորդվում է երիտասարդ խաշած կամ ջեռոցում թխած կարտոֆիլի հետ։

Թարմ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 200 գր
_Գազար 1 հատ
_Քաղցր պղպեղի կեսը
_Սպիտակ բողկ 1 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Թարմ աղցան. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել շերտերով, համեմել աղով և տարբեր համեմունքներով, մարինացնել 10 րոպե և տապակել բուսայուղի մեջ՝ ուժեղ կրակի վրա, մինչև եփվի և ոսկե դարչնագույն լինի։
_Թողնել հանգստանա, կարելի է վերցնել պատրաստի ապխտած կամ խաշած հավի միս համեմունքներով։
_Քերել հում գազարը և բողկը կորեական գազարի քերիչով, մանր կտրատել կանաչին ըստ ճաշակի:
_Քաղցր պղպեղը կտրատել բարակ և փոքր շերտերով:
_Հավի միսը մանր կտրատել։
_Բոլոր մթերքները խառնել, համեմել մայոնեզով, իսկ անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ անել ըստ ճաշակի։
_Ցանկության դեպքում, կծվության համար կարելի է ավելացնել նաև սխտորի պճեղներ, որոնք հիանալի համադրվում են մսի և բողկի հետ։

Այսպիսի պարզ, բայց շատ համեղ և օրիգինալ աղցան կարելի է պատրաստել թեկուզ ամեն օր։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կորեական աղցան գազարով և դդմիկով







