Թարմ բանջարեղենով աղցան. Պահածոյացրեք ու ձմռանը կունենաք վիտամինների պաշար

Թարմ բանջարեղենով աղցան Պահածոներ

Թարմ բանջարեղենով աղցան անպայման պատրաստում եմ, որովհետև այն սովորական պահածո չէ:

Պահածոյացված ձմեռային աղցանը չի եփվում և յուղ չի լցվում։ Աղցանի համար պետք է վերցնել դդմիկ, վարունգ, սոխ և այլն: Երբ փորձեք, անպայման կգնահատեք այս անուշահոտ խորտիկը:

Թարմ բանջարեղենով աղցան

Թարմ բանջարեղենով աղցան. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ դդմիկ 600 գ

_ վարունգ 720 գ

_ լոլիկ 720 գ

_ սոխ 300 գ

_ մաղադանոս 120 գ

_ սխտոր 6 պճեղ

_սամիթ հովանոցներ 6 հատ

_ պղպեղի հատիկներ 30 հատ

_ ծովաբողկի արմատ 6 հատ

_ հաղարջի տերև 6 հատ

_ քացախ 9% յուրաքանչյուր բանկայի մեջ 1 ճաշի գդալ

Մարինադը պատրաստելու համար ձեզ հարկավոր է.

_ ջուր 1 լ

_ աղ 1 ճաշի գդալ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

Թարմ բանջարեղենով աղցան

Թարմ բանջարեղենով աղցան. Պատրաստման եղանակը

_ Պահածոյի համար վերցվել է 700 գրամանոց բանկաներ։ Բաղադրատոմսում նշված է կեղևահան արված բանջարեղենի քաշը։

_ Բանջարեղենը կտրատել պատահական ձևով, կանաչին և սխտորը մանր կտրատել։

_ Մաքուր բանկաների մեջ դնել կանաչի, համեմունքներ, սամիթ հովանոցներ, սխտոր, ծովաբողկի արմատ, սոխ, դդմիկ, վարունգ և լոլիկ:

_ Բանկաների մեջ լցնել եռման ջուր, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե։

_ Քամել ջուրը և նորից լցնել եռման ջուր։ Թողնել ևս 20 րոպե։ Կարող եք լրացուցիչ փաթաթել սրբիչով։

_ Այս ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղ ու շաքարավազ, բերել եռման աստիճանի և եփել 2 րոպե։ Ճիշտ հաշվարկեք աղի և շաքարի քանակը ձեր մարինադի ծավալների համար:

_ Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել քացախ և լցնել մարինադը, փակել կափարիչները, շրջել և փաթաթած թողնել, մինչև սառչի:

Թարմ բանջարեղենով աղցան

Աղցանը ստացվում է պարզապես հրաշալի, պարզ, բուրավետ, հարմար ցանկացած կողմնակի ճաշատեսակի և նախուտեստի համար։ Երբ այն դրեք ամանի մեջ, կարող եք համեմել չզտված բուսական յուղով։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք