Թեթև աղած վարունգ տաք աղաջրով

Թեթև աղած վարունգ Պահածոներ

Թարմ վարունգը մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ, բայց թույլ աղած վարունգ սիրում են բոլորը: Ձմռան համար ես փորձում եմ հնարավորինս շատ պահածոյացնել: Բայց նույնիսկ ամռանը ես հյուրասիրում եմ ընտանիքիս խրթխրթան համեղ խորտիկով: Իմ սիրած բաղադրատոմսը թեթև աղաջրում թույլ աղած վարունգն է:

Թթու դնելու գործընթացը տևում է 15 րոպե: Պետք է միայն ջուրը եռացնել, բաղադրիչները դնել բանկայի մեջ և լցնել աղաջրով: Եվ ընդամենը մեկ օրը բավարար է բուրավետ և համեղ վարունգ ստանալու համար:

Թթվեցման այս մեթոդի համար ես ընտրում եմ ոչ շատ մեծ պտուղներ:

Ներքոնշյալ բաղադրությունը անհրաժեշտ է 3 լիտրանոց բանկայի համար:

Թեթև աղած վարունգ

Թեթև աղած վարունգ տաք աղաջրով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ 1,5 կգ

_Ջուր 2 լ

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Ծովաբողկի տերև 1-2 հատ

_Հաղարջի տերև 3-4 հատ

_Դափնու տերև 2 հատ

_Սև պղպեղ 6-8 հատ

_Բուրավետ պղպեղ 2-3 հատ

_Սամիթ 20 գ

_Սխտոր` 4-5 պճեղ

Թեթև աղած վարունգ

Թեթև աղած վարունգ տաք աղաջրով. Պատրաստման եղանակը

_Պատրաստել բոլոր մթերքները: Լվանալ կանաչիները և վարունգները, կտրեք վերջիններիս պոչերը, մաքրել սխտորը:

_Ջուրը եռացնել և լուծել դրա մեջ 2 գդալ աղ և 1 գդալ շաքար: Վարունգները կիպ տեղադրել երեք լիտրանոց բանկայի մեջ, պարբերաբար ավելացնելով կանաչիներ և սխտոր: Վերևում լցնել պղպեղը և դափնու տերևները:

_Լցնել եռացող աղաջուրը վարունգի վրա և ծածկել այն: Թող մնա սենյակային ջերմաստիճանում 24 ժամ:

_Պատրաստի վարունգը դնել սառնարանում:

Թեթև աղած վարունգ

Այսքան կարճ ժամանակահատվածում դուք կստանաք հիանալի խորտիկ խաշած կարտոֆիլի կամ թունդ խմիչքների համար: Խրթխրթան վարունգը մի ակնթարթում անհետանում է սեղանից, այնպես որ ստիպված կլինեք ավելի հաճախ թարմացնել ափսեն: Այնպես, որ կիսվեք այս բաղադրատոմսով, բարի գործ արած կլինեք:

Թեթև աղած վարունգը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խառը ԹԹՈՒ ենք Դնում, Կարտոֆիլ ենք Խաշելու

Խնդրում ենք Գնահատեք