Թեթև աղցան մանդարինով. Նրբահամ աղցան առանց մայոնեզի

Թեթև աղցան մանդարինով ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստենք թեթև աղցան մանդարինով: Հենց այս բաղադրիչն է հյութեղություն և քնքշություն հաղորդում հավի կրծքամսով աղցանին:

Բաղադրիչների նվազագույն քանակ և ամբողջ շեշտը զարմանալի սոուսի մեջ է: Այն պատրաստվում է պարզ եղանակով և արագ, կարելի է սկսել բառացիորեն հյուրերի ժամանումից 15 րոպե առաջ և անմիջապես մատուցել սեղանին: Նման պայծառ գեղեցիկ ուտեստը հաստատ նրանց անտարբեր չի թողնի:

Թեթև աղցան մանդարինով

Թեթև աղցան մանդարինով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս — 150-200 գր

_Վարունգ — 2 հատ

_Մանդարին — 2 հատ:

_Աղցանի խառնուրդ — 1 տուփ

Թեթև աղցան մանդարինով

Թեթև աղցան մանդարինով

Թեթև աղցան մանդարինով

Լցոնման սոուս

_Բուսական յուղ — 3 ճաշի գդալ

_Դիժոնի մանանեխ — 1 թեյի գդալ

_Մեղր — 1 ճաշի գդալ

_Բալզամիկ քացախ — 1 ճաշի գդալ

_Աղ — 20 գր

_Պղպեղ — 10 գր

Թեթև աղցան մանդարինով

Թեթև աղցան մանդարինով. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը եփել 20-30 րոպե աղած ջրի մեջ: Ցանկության դեպքում մսին կարող եք ավելացնել սոխ, դափնու տերև կամ ձեր սիրած համեմունքները` ըստ ճաշակի: Կրծքամիսը աղցանի համար պատրաստելու մեկ այլ եղանակ` կտրել այն փոքր կտորներով, աղ և պղպեղ անել, տապակել թավայի մեջ 10 րոպե:

_Միսը սառչելուց հետո մանրացնել խորանարդիկների ձևով:

_Մանդարինները մաքրել, բաժանել կտորների և կտրել երեք-չորս մասի:

_Հեռացնել վարունգների կեղևը, կտրել դրանք երկարությամբ չորս մասի, և այնուհետև մանրացնել բարակ կտորներով:

_Պատրաստել լցոնման սոուսը. Մի ամանի մեջ լցնել ձեթը, մանանեխը, մեղրը, քացախը, աղը, պղպեղը և խառնել՝ միատարր զանգված ստանալու համար:

_Վերցրեք մի գեղեցիկ մեծ ափսե կամ մատուցարան, վրան դնել հազարի տերևները: Վրան հավասարաչափ լցնել հավի, վարունգի, մանդարինի կտորները:

_Պատրաստի սոուսը լցնել աղցանի վրա և մի փոքր խառնել:

_Ցանկության դեպքում աղցանի վրա կարող եք ցանել աղացած սոճու ընկույզ կամ քնջութի սերմեր:

Թեթև աղցան մանդարինով

Թեթև աղցանը մանդարինով պատրաստ է

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ գեղեցիկ աղցանների բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք