Թեթև աղցան. Գերմանական խոհանոցի պարզ ու հագեցնող ուտեստ

Թեթև աղցան ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Գերմանական խոհանոցում թեթև աղցանները, ինչպես շատ այլ ուտեստներ, հագեցնող են, մթերքների երբեմն անսպասելի, բայց շատ համեղ համադրությամբ:

Պարզ բաղադրիչներով ստացվում է հրաշալի հավելում սեղանին:

Թեթև աղցան

Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խաշած կարտոֆիլ 6 հատ

_Սոխ 1 հատ

_Թթու վարունգ 6 — 10 հատ

_Խնձորի քացախ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 0.5 թեյի գդալ

_Եռման ջուր

_Կաթ 50 մլ

_Բուսական յուղ 100 մլ

_Աղ 1/3 թեյի գդալ

_Պղպեղ 1/3 թեյի գդալ

_Չոր սխտոր 1/3 թեյի գդալ

Թթու վարունգ

Թեթև աղցան. Պատրաստման եղանակը

_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով, ավելացնել աղը, շաքարը, քացախը և եռման ջուր, որպեսզի ծածկի սոխը:

_Լավ խառնել և թողնել մինչև ջուրն ամբողջությամբ սառչի, քամել և ավելացնել աղցանին:

_Կարտոֆիլը կտրատել շերտերով, վարունգը՝ ինչպես կցանկանաք:

_Խառնել կարտոֆիլը, սոխը և վարունգը, ավելացնել ձեր նախընտրած կանաչինեչը և համեմել աղով, պղպեղով և սխտորով:

Թեթև աղցան

Աղցանի վրա կարող եք լցնել չզտված բուսական յուղ, ինչը աղցանին տալիս է յուրահատուկ համ: Կամ օգտագործեք մայոնեզ, այդ դեպքում աղցանը որոշ չափով այլ է ստացվում, բայց նույնքան համեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով աղցան

Խնդրում ենք Գնահատեք