Թեթև աղցան. Հագեցնող և նրբահամ  ուտեստ

Թեթև աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Հեշտ պատրաստվող, անհավանական համեղ և թեթև աղցան։ Շուտով ամանոր է և յուրաքանչյուր տանտիրուհի կցանկանա իր հյուրերին զարմացնել նոր և անսովոր ուտեստով։

Այս աղցանը հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է։ Ես այն միշտ մատուցում եմ սեղանին և երբեք չեմ սխալվել ընտրության հարցում։

Թեթև աղցան

Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի լյարդ 400 գր

_Սոխ 2 հատ

_Կորեական գազար 100 գր

_Մարինացված վարունգ 2-3 հատ

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Հավի լյարդ Մանանեխով

Թեթև աղցան. Պատրաստման եղանակը

_Սկզբում սոխը կտրատել կիսաօղակներով և լցնել բուսայուղով տապակի մեջ։

_Դրա մեջ աղ և շաքարավազ անել և մարմանդ կրակի վրա տապակել սոխը։

_Եփած լյարդը մանր կտրատել և տեղափոխել խորը ամանի մեջ։

_Այնուհետև լյարդին ավելացնել տապակած սոխը, կտրատել կորեական գազարը և ավելացնել մնացած բաղադրիչներին։

_Վարունգը կտրատել խորանարդներով, լցնել ամանի մեջ։

_Աղցանը համեմել մայոնեզով և լավ խառնել։

Թեթև աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք