Թեթև աղցան. Անուշաբույր, հագեցնող ուտեստ

Թեթև աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Այս թեթև աղցանը շատ պարզ ու հեշտ պատրաստվող է։ Երբ հյուրերը արդեն դռան շեմին են և ոչինչ պատրաստ չէ, այս բաղադրատոմսը պարզապես կօգնի ձեզ արագ հյուրասիրություն կազմակերպելու հարցում:

Սա իսկապես գերազանց տարբերակ է նույնիսկ հրավերքի սեղանին մատուցելու համար։

Թեթև աղցան

Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Երշիկ 300-350 գր

_Գազար 200 գր

_Թարմ վարունգ 3 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Պահածոյացված ոլոռ 400 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Համեմել մայոնեզով կամ թթվասերով

Ամերիկյան վարունգի աղցան ձմռան համար

Թեթև աղցան. Անուշաբույր, հագեցնող ուտեստ

Թեթև աղցան. Պատրաստման եղանակը

_Երշիկը ձողիկներով կտրատել և տեղափոխել խորը ամանի մեջ։ Այնուհետև գազարը քերել խոշոր քերիչով, լցնել երշիկի վրա։

_Վերցել թարմ վարունգը և կտրատել շերտերով, քաղցր բուլղարական պղպեղը նույնպես ձողիկներով կտրատել։

_Ավելացնել մանր կտրատած կանաչին, նախապես ջուրը քամելուց հետո ավելացնել պահածոյացված ոլոռը:

_Աղ անել և համեմել մայոնեզով, որի փոխարեն կարելի է օգտագործել նաև մանանեխի և սխտորի հետ խառնած թթվասերը։

Թեթև աղցան

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Նոր աղցան

Խնդրում ենք Գնահատեք