Գերազանց Թեթև աղցանի բաղադրատոմս՝ պեկինյան կաղամբով, հավի մսով և կանաչիներով, թթու վարունգով:
Մատչելի մթերքներով հաճելի տարբերակ ճաշի և ընթրիքի համար:

Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի բուդ 1 հատ
_Պեկինյան կաղամբ 1 հատ
_Թթու վարունգ 3 հատ
_Պանիր 150 գր
_Կանաչ սոխ, կանաչի՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, մայոնեզ՝ ըստ ճաշակի

Թեթև աղցան. Պատրաստման եղանակը
_Հավի բուդը կամ կրծքամիսը համեմունքներով ջրի մեջ եփել, որպեսզի միսը վառ համ ունենա, թողնել սառչի և մանր կտրատել:
_Մի փունջ կանաչ սոխ և սամիթ կամ մաղադանոս մանր կտրատել:
_Կաղամբը մանր կտրատել և խառնել մսի ու կանաչիների հետ։
_Վարունգը կտրատել խորանարդներով և խառնել մնացած աղցանի հետ։
_Քերել պանիրը խոշոր քերիչով կամ նույնպես կտրատել փոքր խորանարդներով։
_Խառնել և աղցանի վրա լցնել մայոնեզ, փորձել և անհրաժեշտության դեպքում աղ, պղպեղ անել։
_Աղցանը կարելի է դնել սառնարանը, թողնել 40 րոպե սառչի և մատուցել։

Աղցանը լավ համադրվում է մսով և ձկնային տարբեր նախուտեստների, խավարտների հետ։ Ամեն ինչ պատրաստվում է շատ արագ, կարևորն այն է, որ միսը պատրաստ լինի, այնպես որ մի քանի րոպեում կարող եք այն պատրաստել խնջույքի համար։
Եփած միսը կարելի է փոխարինել խոզապուխտով կամ ապխտած հավի մսով, որն էլ ավելի վառ ու հետաքրքիր կդարձնի աղցանի համն ու բույրը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







