Թեթև աղցան. Առանց մայոնեզի, ամենօրյա թարմ ու վիտամինացված նախուտեստ
Բանջարեղենով ուտեստը ստացվում է պարզապես հրաշալի, շատ համեղ, անուշաբույր և թարմ:
Կարևորը հասած բանջարեղեն ընտրելն է, որպեսզի աղցանը հյութալի լինի:

Թեթև աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Քաղցր պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կաղամբ՝ ըստ ճաշակի
_Սոխ՝ ըստ ճաշակի
_Ճակնդեղ՝ ըստ ճաշակի
_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Թեթև աղցան. Պատրաստման եղանակը
_Մանր կտրատել կաղամբը, աղը և ձեռքերով տրորել, որպեսզի ավելի փափուկ ստացվի:
_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով:
_Ընտրել հյութալի և մսոտ քաղցր պղպեղ, կտրել շերտերով:
_Մանրացնել սխտորը:
_Քերել գազարը կորեական գազարի քերիչով:
_Բուսայուղը տաքացնել և տապակել սոխը, այնուհետև ավելացնել սխտորն ու բուլղարական պղպեղը, խառնել և ավելացնել գազարը:
_Եփել 5 րոպե, ավելացնել կաղամբը և խառնել:
_Ավելացնել կտրատած կանաչիները:
_Եփած ճակնդեղը կտրատել բարակ ձողիկներով և խառնել աղցանի հետ:
_Աղով և պղպեղով համեմել, եթե պետք է, ավելացնել բուսական յուղ:
_Կարելի է աղցանը դնել սառնարանը, որ թրմվի կամ անմիջապես մատուցել:

Համն ու բույրը հաճելի են, կալորիաները՝ քիչ: Այս համեղ աղցանը, հիանալի համադրվում է մսամթերքի և ձկան տարատեսակ ուտեստների հետ:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







