Թեթև ապուր. Անպայման պատրաստեք, եթե ուզում եք նիհարել

Թեթև ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Հավի կրծքամսով և բրնձով թեթև ապուրը ստացվում  է շատ հարուստ համով և հագեցնող: Այս  ուտեստն ամբողջ ընտանիքին կհավաքի սեղանի շուրջ: Նույնիսկ նախքան այն պատրաստ լինելն ախորժելի բույրը տարածվում է ամբողջ տնով մեկ:

Հավի ապուրը բավականին ցածր կալորիականություն ունի: Այն լիովին կարող է  համարվել դիետիկ ուտեստ: Ապուրը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և համեմատաբար քիչ ածխաջրեր, որի շնորհիվ այն  հագեցնող և թեթև է ստացվում:

Թեթև ապուր

Թեթև ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 300 գ

_Ձու 2 հատ

_Ջուր 3 լ

_Կիտրոն 1 հատ

_Բրինձ 100 գ

Թեթև ապուր

Թեթև ապուր. Պատրաստման եղանակը

_Հավը կտրատել փոքր խորանարդներով, լցնել կաթսայի մեջ, ծածկել ջրով և եփել մինչև փափկի՝ մոտ 30 րոպե: Միսը հանել կաթսայից:

_Ձվերը լավ հարել, ավելացնել կիտրոնի հյութը և 100 մլ արգանակ:

_Մի քանի անգամ լվանալ բրինձը, լցնել կաթսայում մնացած արգանակի վրա և դնել եփվելու:

_Երբ բրինձը փափկի, թուլացնել կրակը և բարակ հոսքով լցնել ձվի խառնուրդը կաթսայի մեջ: Լավ հարել և առանց եռման հասցնելու՝ անջատել:

Մաղադանոսի կամ սամիթի ճյուղը կզարդարի ապուրը և կլրացնի ուտեստի համը:

Լավ է հավի ապուրը մատուցել չորահացով, բայց հացի կտորներով շատ ավելի համեղ կլինի:

Թեթև ապուր

Բաղադրատոմսը օգտակար կլինի այս օրերին, խորհուրդ ենք տալիս պահպանել այն, այնպես որ միշտ ձեռքի տակ լինի:

Թեթև ապուրը պատրաստ է: Կերեք և նիհարեք առանց հյուծվելու:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով ապուր

Խնդրում ենք Գնահատեք