Թեթև պահքի աղցան պատրաստեք թարմ բանջարեղենով՝ գազարով և ճակնդեղով: Այս աղցանի յուրահատկությունն այն է, որ ավելացվում է նարնջի գրանիտե:

Թեթև պահքի աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ճակնդեղ 1 հատ
_Գազար 1 հատ
_Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ
_Նարինջ 1/2 հատ
_Քնջութ 1/2 թեյի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ
_Լավաշ փոքր կտոր

Թեթև պահքի աղցան. Պատրաստման եղանակը
_Նարինջի կեսը քամել, հյութը լցնել պլաստմասե տարայի մեջ և դնել սառցարանում 3,5 ժամ։
_Լավաշը կտրատել 3 x 3 սմ չափսի փոքր քառակուսիների, դրանց քսել ձիթապտղի յուղ, ցանել քնջութի սերմեր և թխել 5-6 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։
_Մաքրել գազարն ու ճակնդեղը, խոշոր քերիչով անցկացնել տարբեր ափսեների մեջ, ցողել ձիթապտղի յուղով, համեմել աղով և պղպեղով:
_Գազարն ու ճակնդեղը լցնել աղցանի մատուցման ամանների մեջ՝ առանց խառնելու:
_Նարնջի գրանիտե պատրաստելու համար սառնարանում պնդացած նարնջի հյութը մանր կտորների բաժանել։
_Ամանի մեջ լցված բանջարեղենին ավելացնել նարնջի գրանիտեն և զարդարել տապակած լավաշի կտորներով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
7 աղցան պահքի համար







