Թթու դրած կանաչ լոլիկ. Խրթխրթան պահածոն անմիջապես անհետանում է սեղանից

Թթու դրած կանաչ լոլիկ Պահածոներ

Քաղցր և կծու պղպեղով Թթու դրած կանաչ լոլիկ պատրաստելը խորհուրդ եմ տալիս, քանի որ այն լավ համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների և խորտիկների հետ:

Լոլիկի բույրն ուղղակի աննկարագրելի է, իսկ համը՝ կատարյալ։

Թթու դրած կանաչ լոլիկ

Թթու դրած կանաչ լոլիկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ լոլիկ 1200 գ

_ քաղցր պղպեղ 300 գ

_ կծու պղպեղ կես պատիճ

_ սխտոր 1 գլուխ

_ 1 փունջ մաղադանոս

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ աղ 1 ճաշի գդալ

_ բուսական յուղ 3 ճաշի գդալ

_ քացախ 9%, 2 ճաշի գդալ

Թթու դրած կանաչ լոլիկ

Թթու դրած կանաչ լոլիկ

Թթու դրած կանաչ լոլիկ. Պատրաստման եղանակը

_ Այս ծավալի մթերքներից ստացվում է 2 հատ 1 լիտրանոց բանկա:

_ Կտրել լոլիկը միջին շերտով:

_ Քաղցր պղպեղը կտրատել, կծուն՝ մանր կտրատել։

_ Կանաչիները կտրատել, սխտորը՝ բարակ շերտերով կտրատել։

_ Լոլիկը խառնել քաղցր և կծու պղպեղի հետ, ավելացնել սխտորը, կանաչիները, աղը, լցնել շաքարավազը, քացախը և բուսական յուղը։

_ Ամեն ինչ լավ խառնել և թող 10 րոպե ամանի մեջ մարինացվի, որպեսզի հյութը դուրս գա։

_ Աղցանը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել ստերիլիզացված կափարիչներով:

_ Բանկաները շրջել և 2 օրով դնել սառնարանը՝ պարբերաբար շրջելով, որպեսզի հյութը հոսի ամբողջ տարայով։

Թթու դրած կանաչ լոլիկ

Բանկաներն ուղղել և պահել այդ դիրքով սառնարանում կամ սառը նկուղում։ Այն կպահպանվի մինչև գարուն։

Պահածոն այնքան պարզ է, առանց ստերիլիզացման և եփելու, դուք կստանաք զարմանալի համեղ և բուրավետ կանաչ լոլիկ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք