Թթու դրած կծու լոլիկ

Թթու դրած կծու լոլիկ Պահածոներ

Թթու դրած կծու լոլիկ. Անկրկնելի համեղ պահածո, որը կզարդարի ձեզ սեղանները ձմռանը:
Բաղադրատոմսը կարդալիս արդեն կպատկերացնեք թե ինչ անգնահատելի համ կունենա այն արդյունքում: Այս լոլիկը սեղանին երկար չի մնա, քանի որ երբ այն մատուցվում է, ամենասովորական կերակուրներն անգամ անչափ համեղ կլինեն:

Լոլիկը շատ համեղ է ստացվում, հյութեղ, կծու, ախորժելի: Անպայման պատրաստեք և գոհ կլինեք ձմռանը:

Թթու դրած կծու լոլիկ

Թթու դրած կծու լոլիկ. Բաղադրությունը 3 լիտր բանկայի համար.

  • 1,600-1,700 կգ լոլիկ
  • բալի և հաղարջի երկու տերև
  • ցանկացած կանաչի ըստ ձեր ճաշակի
  • ծովաբողկի տերև

Մի բաժակ մանրացված բանջարեղեններ (200 գրամ)`

  • սոխ
  • սխտոր
  • քաղցր պղպեղ
  • 2 կծու պղպեղի պատիճ:

Աղաջուր

  • 5 լիտր ջրի համար;
  • 1 բաժակ (200 գրամ) աղ

Թթու դրած կծու լոլիկ

Կծու թթու լոլիկ: Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվանալ լոլիկը և խոտաբույսերը և դրանք դասավորել մաքուր բանկաների մեջ:
  2. Լուծել մի ամբողջ բաժակ քարաղը սառը ջրի մեջ:
  3. Սոխ, սխտորը, բուլղարական պղպեղը մանրացնելք բլենդերով կամ մսաղացով, մեծ կտորներով կտրատել կծու պղպեղը:
  4. Վերցրեք մեկական բաժակ կտրատած սոխ, սխտոր և պղպեղ: Խառնել ամեն ինչ և ավելացնել կծու պղպեղ:
  5. Մեկ բանկայի մեջ կարելի է լցնել մոտ 4-5 ճաշի գդալ ստացված զանգվածից: Այս երեք բաժակ բանջարեղենը բավարար է 3 հատ 3 լիտրանոց բանկայի համար:
  6. Հավասար բաժանել այս բանջարեղենային խառնուրդը բանկաների մեջ:
  7. Լցնել աղաջուրը բանկաների մեջ դասավորված լոլիկի վրա:
  8. Փակել կապրոնե կափարիչներով:
  9. Դնել բանկաները սառը մառանում կամ սառնարանի մեջ: Լոլիկը պատրաստ կլինի մի երկու ամսից:

Թթու դրած կծու լոլիկ
Համեղ պահածոներ փակեք և համեղ տրամադրություն ունեցեք:

Թթու դրած կծու լոլիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խառը ԹԹՈՒ ենք Դնում, Կարտոֆիլ ենք Խաշելու

Խնդրում ենք Գնահատեք