Թթու դրած կծու խաղող. Հիանալի տոնական նախուտեստ

Պահածոներ

Թթու դրած կծու խաղող. Հիանալի տոնական նախուտեստ: Բանջարեղենը սովորաբար թթու է դրվում ձմեռվա համար, իսկ մրգերը հաճախ անտեսվում են:

Սա իհարկե ցավալի բացթողում է, այնպես որ, այսօր մենք ձեզ առաջարկում ենք համեղ թթու խաղողի բաղադրատոմս: Արդյունքում կստանաք պայծառ, անսովոր համով նախուտեստ, որը կզարմացնի հյուրերին իր տեսքով ու համով:

Լավ կլինի, եթե ընտրեք խոշոր հատիկներով, անկորիզ խաղող, բայց եթե նման հնարավորություն չկա, կարող եք վերցնել ցանկացած գույնի ու չափի հատիկներով ողկույզներ:

Թթու դրած կծու խաղող. Հիանալի տոնական նախուտեստ

Թթու դրած կծու խաղող. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1.5-1.8 կգ խաղող
  • Դարչինի փայտիկներ 4 հատ
  • Բուրավետ պղպեղ 8 հատ
  • Մեխակ 8 հատ
  • Վարդագույն պղպեղ 2 թեյի գդալ

Մարինադ

  • Ջուր 1 լ
  • Շաքարավազ 150 գ
  • Աղ 1 \ 3 թեյի գդալ
  • Խնձորի քացախ 6% — 70 մլ

Թթու դրած կծու խաղող

Թթու դրած կծու խաղող. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում պատրաստել մարինադը: Դրա համար ջուրը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել շաքար և աղ: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ և եռացնել:
  2. Զգուշորեն ընտրել հատիկները խաղողի ողկույզներից, հեռացնելով պոչերը հատապտուղներից: Հիմա պետք է մանրակրկիտ լվանալ խաղողը:
  3. Յուրաքանչյուր բանկայի ներքևի մասում դնել դարչնի փայտիկ, մի քանի հատիկ պղպեղ, մեխակ, մի քիչ վարդագույն պղպեղ: Այս համեմունքների վրա տեղավորել խաղողի հատիկները մինչև բանկան ամբողջությամբ լցվի:
  4. Խաղողով լցված բանկաների մեջ ավելացնել եռացող մարինադը, ծածկել և թողնել սեղանին 20-30 րոպե: Դրանից հետո մարինադը կրկին դատարկել կաթսայի մեջ, եռացնել և վրան լցնել քացախը:
  5. Վերջում լցնել բանկաները եռացող մարինադով` մինչև պռունկը, ամուր փակել կափարիչներով, շրջել գլխիվայր և փաթաթել տաք ծածկոցով, թողնել մինչև ամբողջովին սառչեն:

Թթու դրած կծու խաղող

Այս կերպ թթու դրված խաղողը ձեռք է բերում յուրօրինակ և անհամեմատելի համ ու բույր:

Թթու դրած կծու խաղողը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Բրոկոլի Ենք Թթու Դնում — Անհավանական Համեղ Թթու

Խնդրում ենք Գնահատեք