Թթու դրած սալոր. Կծու համով անչափ համեղ ու հետաքրքիր նախուտեստ

Թթու դրած սալոր Պահածոներ

Հիշեք Թթու դրած սալոր պատրաստելու համար պետք է վերցնել ուշ հասնող սորտերի պինդ սալոր։
Սալորի վրայի սպիտակ փառը չպետք է շատ լվացվի, դրանք խմորիչներն են, որոնք առկա են ցանկացած մրգի մեջ: Հենց դրանք են արագացնում են բնական խմորման գործընթացը: Փափուկ, կոտրված մրգերը անմիջապես մի կողմ դրեք, դրանք պիտանի չեն թթու դնելու համար։

Այս եղանակով կարելի է թթու դնել նաև սեզոնային բանջարեղենը և մրգերը, ինչպիսիք են սալորը, խնձորը, ձմերուկը կամ խաղողը: Ազատորեն փորձարկեք համեմունքները: Սիրու՞մ եք ռեհան, սամիթ, մաղադանոս, համեմ՝ խնդիր չկա, ավելացրեք: Այս բաղադրատոմսով սալորը չի ճաքում և մնում է հյութալի մինչև ձմռան վերջ, իսկ դրանց հոտը պարզապես անհավանական է։

Թթու դրած սալոր
Թթու դրած սալոր. Բաղադրիչներ

_Սալոր 2 կգ

_Ջուր 1 լ

_Աղ 2 ճաշի գդալ

_Մեխակ 4 հատ

_Սև պղպեղ 15 հատ

_Բուրավետ պղպեղ 4 հատ

_Չիլի պղպեղ 0,5 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Շաքար՝ ըստ ճաշակի

_Ազնվամորու տերևներ ըստ ճաշակի

_Հաղարջի տերևներ ըստ ճաշակի

_Դափնու տերև 3 հատ

_Չաման 1 թեյի գդալ

_Մանանեխ՝ ըստ ճաշակի

Թթու դրած սալոր Թթու դրած սալոր
Թթու դրած սալոր. Պատրաստման եղանակը

_Երեք լիտրանոց բանկայի մեջ ավելացնել համեմունքներ՝ բուրավետ պղպեղ, ոլոռ, դափնու տերև, չաման և մեխակ։

_Սխտորը մանր կտրատել, լցնել ներքևում, ավելացնել անանուխի մի քանի տերև (կարելի է փոխարինել ռեհանով կամ կանաչ սամիթով)։ Կծվության համար կտրատեք չիլիի մի փոքրիկ կտոր:

_Բանկայի կեսը լցնել սալորով։ Հետո դնել հաղարջի, ազնվամորու, անանուխի տերևներ, մի քիչ սխտոր և չիլի: Վրան դնել մնացած կանաչիները։ Բանկան սալորով լցնել մինչև վերջ։

_Վերցնել սառը հում ջուր, ավելացնել աղ և խառնել մինչև լուծվի։

_Ստացված աղաջուրը լցնել սալորի վրա մինչև վերջ։ Անհրաժեշտության դեպքում վերջում կարող եք ավելացնել սովորական ջուր։

_Սալորով տարայի վերևում դնել դափնու տերև, բալի ճյուղեր՝ խաչաձև։ Դրանք կավելացնեն լրացուցիչ մրգային համ և կարգելակեն սալորի դուրս լողալը:

_Պլաստիկե կափարիչը ծալել, թեքությամբ մտցնել բանկայի մեջ և հնարավորինս սեղմել սալորը:

_Բորբոսը կանխելու համար վերջում ավելացնել մի քիչ քրքում, մանանեխի սերմեր կամ 1 ճածի գդալ բուսական յուղ. Բանկը փակեք սովորական կափարիչով, որպեսզի սալորները «շնչեն»։

Թթու դրած սալոր

Եթե ​​մեկ-երկու շաբաթ հետո ուզում եք Թթու դրած սալոր ուտել, ապա բանկան 3 օր թողեք խոհանոցի պահարանում խմորման համար։ Իսկ եթե ​​անում եք ձմռան համար, ապա անմիջապես տարեք նկուղ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք