Թթու դրած սմբուկներ գազարով. Ձմռանը պատրաստվելու հիանալի բաղադրատոմս

Թթու դրած սմբուկներ գազարով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Թթու դրած սմբուկներ գազարով. Նման սմբուկները կարող են պահվել մինչև վեց ամիս, բացարձակապես առանց որևէ պահածոյացման:

Թթու դրած սմբուկներ գազարով մատուցեք և ձեր սեղանին կհայտնվի անսովոր համեղ ու հյութալի խորտիկ: Չափավոր թթու, մի փոքր կծու, զարմանալի բույրով և համով: Անպայման պատրաստեք:

Թթու դրած սմբուկներ գազարով

Թթու դրած սմբուկներ գազարով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Սմբուկ 2 կգ

_Գազար 500 գ

_Քաղցր պղպեղ 1-2 հատ

_Կծու պղպեղ 1-3 հատ

_Սխտոր 2 գլուխ

_Մաղադանոս

_Նեխուր

_Ռեհան

_Համեմ

Թթու դրած սմբուկներ գազարով

Մարինադ

_Ջուր 1 լ

_Աղ 70 գ

_Դափնու տերև 2 հատ

_Սև պղպեղ մի քանի հատ

Թթու դրած սմբուկներ գազարով

Աղաջուր

_Ջուր 1 լ

_Աղ 30 գ

Թթու դրած սմբուկներ գազարով

Թթու դրած սմբուկներ գազարով. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ

_Նախ, պատրաստենք մարինադը, դրա համար ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել դափնու տերև, պղպեղի հատիկներ, աղ, ամեն ինչ մանրակրկիտ խառնել և դնել կրակին: Եռացնել 2-3 րոպե, հանել կրակից և թողնել, որ սառչի:

_Առանձին կաթսայի մեջ լցնել 3 լիտր ջուր, յուրաքանչյուր լիտր ջրի համար ավելացնել 30 գրամ աղ, այսինքն` ընդհանուր 90 գրամ: Մանրակրկիտ խառնեք ամեն ինչ և եռացնել աղաջուրը:

_Հեռացնել սմբուկի պոչը և յուրաքանչյուր սմբուկի մեջտեղում անել երկայնական կտրվածք՝ մի քիչ եզրին չհասնելով: Սմբուկները պետք է նման լինեն նավակների: Այսպես պատրաստել բոլոր սմբուկները:

_Սմբուկները լցնել կաթսայի մեջ և 4-5 րոպե պահել եռացրած ջրի մեջ: Ընթացքում դրանք մի քանի անգամ շրջեք: Հետո հանել քամոցով կամ մաղով, սմբուկների վրա ափսե դնել և դրա վրա` ինչ-որ ծանրոց: Թողեք, որ ամբողջովին սառչեն:

_Այդ ընթացքում պետք է զբաղվել լցոնով: Դրա համար գազարը քերել խոշոր քերիչով, սխտորը ճզմում մամլիչով, ապա կտրատել քաղցր պղպեղը բարակ շերտերով, նախապես հեռացնելով ցողունը և սերմերը:

_Այժմ կտրատել կանաչիները հնարավորինս մանր: Բոլոր մանրացված բաղադրիչները մանրակրկիտ խառնել: Որքան հնարավոր է ամուր լցոնել սմբուկները, պատրաստի սմբուկները շարել ցանկացած հարմար ամանի մեջ` կտրվածքը վերև:

_Պատրաստի սմբուկների վրա լցնել սառած մարինադ, վերևում ծանրոց դնել և թողնել 5-7 օր:

_Հետո ծանրոցը հանել, ծածկել կափարիչով և դնել սառը տեղում:

_Կարող եք նաև 5-7 օր անց մարինադը քամել կաթսայի մեջ, եռացնել 5 րոպե, պատրաստի սմբուկները շարել բանկաների մեջ, վրան լցնել եռացած մարինադը և կաթսայի մեջ մանրէազերծել` ջրի եռման պահից սկսած 15 րոպե:

_Այժմ կափարիչներով փակել բանկաները և փաթաթել դրանք, թողնել մինչև սառչեն: Այսպես դադարեցվում է խմորման գործընթացը:

_Երրորդ տարբերակը՝ լավ թթվելուց հետո, ամբողջովին չորացնել աղաջուրը, սմբուկները չորացնել թղթե սրբիչով, թաթախել բուսայուղի մեջ, դնել մաքուր բանկաների մեջ և ավելացնել յուղ այնքան, որ դրանք ամբողջությամբ յուղով ծածկված լինեն:

_Բանկաները փակել նախապես եռացրած կափարիչներով, ստերիլիզացման կարիք չկա: Պահել զով տեղում, կարելի է նաև սենյակային ջերմաստիճանում:

Եվ վերջապես պահպանման չորրորդ եղանակը` պատրաստի սմբուկները փաթեթավորել տոպրակների մեջ, յուրաքանչյուրի մեջ մի քանի կտոր, և դրվում են սառնարանում:

Թթու դրած սմբուկներ գազարով

Թթու դրած սմբուկներ գազարով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Լցոնած սմբուկ / Համեղ բաղադրատոմսեր / Գառնի Յարախ

Խնդրում ենք Գնահատեք