Թթու կաղամբ գերմանական եղանակով. Այս նախուտեստը տեղին է միշտ և ամենուր

Թթու կաղամբ գերմանական եղանակով Պահածոներ

Թթու կաղամբ գերմանական եղանակով. Այս նախուտեստը տեղին է միշտ և ամենուր

Գերմանացիների համար այս եղանակով կաղամբը նման է կորեացիների համար կիմչիին: Այս նախուտեստը շոգեխաշած վիճակում մատուցվում է բոլոր տեսակի մսերի, հատկապես խոզի մսի հետ:

Գերմանական թթու կաղամբը համով շատ է տարբերվում մեզ ծանոթ եղանակից: Չնայած պատրաստման տեխնոլոգիան շատ նման է: Գերմանացի տանտիրուհիները սերնդեսերունդ փոխանցել են այն, և մենք նույնպես ուրախ ենք ձեզ ծանոթացնել այս բաղադրատոմսի հետ:

Թթու կաղամբ գերմանական եղանակով
գիհի պտուղներ

Այստեղ խորամանկ հնարքը պայծառ համով երկու համեմունքների անսովոր դուետի մեջ է: Դրանք տմինն ու գիհին են: Կանաչ խնձորը գերմանական կաղամբին տալիս է հատուկ թթվաշություն և թարմություն: Այս դեպքում այն ​​փոխարինում է քացախին:

Թթու կաղամբ գերմանական եղանակով

Թթու կաղամբ գերմանական եղանակով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սպիտակ կաղամբ 3 կգ
  • Աղ 2 ճաշի գդալ
  • Գիհու հատապտուղներ 12 հատ
  • Տմին 2 ճաշի գդալ
  • Խնձոր 3 հատ
  • Ջուր 6 ճաշի գդալ

 

Թթու կաղամբ գերմանական եղանակով

Թթու կաղամբ գերմանական եղանակով

Թթու կաղամբ գերմանական եղանակով. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ կաղամբը և հեռացել վերին տերևները:
  2. Այժմ կաղամբը մանրացնել հնարավորինս բարակ: Այս բաղադրատոմսի համար մեծ կտորները պիտանի չեն:
  3. Լցնել կաղամբը խորը ամանի մեջ, ցանել տմին, աղ և խառնել ձեռքերով: Տրորել այնքան ժամանակ, մինչև հյութը դուրս տա:
  4. Աղացեք գիհիի պտոիղները ավելի վառ համ ստանալու համար: Ավելացնել կաղամբին:
  5. Կտրատել կանաչ խնձորները և դնել դրանք պատրաստված բանկաների ներքևի մասում, ապա կաղամբը լցնել խնձորների վրա և լավ խառնել:
  6. Խնձորի մի քանի շերտ նույնպես դնել կաղամբի վերևում և սեղմեք: 4 օր անց կաղամբը պատրաստ կլինի:

Թթու կաղամբ գերմանական եղանակով

Թթու կաղամբ գերմանական եղանակով

Հաճելի է նման կաղամբը շոգեխաշել խոզի մսի համար: Թեթև և միևնույն ժամանակ հագեցած կողմնակի ուտեստ՝ անմոռանալի համով:

Գերմանիայում այն ​​մատուցվում է նույնիսկ կարտոֆիլով, էլ չասենք երշիկեղենի մասին: Եվ որպեսզի ուտեստը լավ ստացվի, անպայման կաղամբը լավ տրորեք: Եթե ​շատ հյութ տվեց, ապա հիանալի կստացվի:

Թթու կաղամբը գերմանական եղանակով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Մալականի թթու

Խնդրում ենք Գնահատեք