Թթու կաղամբ. Յուրաքանչյուրը պատրաստում է իր ձևով, բայց այս տարբերակով արագ և համեղ է ստացվում
Կաղամբը պատրաստ կլինի մեկ օրից: Անհնար է նման կաղամբը չափազանց աղիացնել, քանի որ աղաջրի լուծույթը պատրաստվում է առանձին, որոշակի համամասնությամբ:
Այս կաղամբը պահում եմ սառնարանում, այն մնում է խրթխրթան և հյութալի: Այն պարզ է, համեղ և օգտակար:
Ամենահեշտ բաղադրատոմսն է: Բաղադրիչները վերցրեք ցանկացած քանակի, մարինադի բաղադրիչները մեկ լիտր ջրի համար են նախատեսված:
Թթու կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչներ
-Կաղամբ
-Գազար
-Բուլղարական պղպեղ
Մարինադի համար.
-Ջուր 1 լ
-Բուսական յուղ 150 մլ
-Քացախ 100 մլ
-Աղ 2 ճաշի գդալ լիքը
-Շաքար 2/3 բաժակ
-Դափնու տերև, պղպեղի հատիկներ

Թթու կաղամբ. Պատրաստման եղանակը
_Կաղամբը մանր կտրատել:
_Գազարը քերել խոշոր քերիչով և խառնել կաղամբի հետ, մի մեծ ամանի մեջ, որում հարմար կլինի խառնելը:
_Կտրել բուլղարական պղպեղը շերտերով, նույնպես լցնել ամանի մեջ և լավ խառնել:
_Այժմ լցնել բանկաների մեջ, բայց՝ ոչ սեղմելով:
Պատրաստել մարինադը
_Ջրին ավելացնել դափնու տերևը, աղը, պղպեղի հատիկները և շաքարը լավ կառնել:
_Դնել կրակին, որ եռա: Երբ ամեն ինչ եռա, ավելացնել բուսական յուղ և քացախ:
_Լցնել կաղամբի վրա, այն թողնել սեղանին, սառչի՝ մինչև սենյակային ջերմաստիճանի:
_Երբ սառչի, դնել սառնարանը: Մեկ օրից կաղամբը պատրաստ կլինի:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մալականի թթու








