Թթու կանաչ լոլիկ

Թթու կանաչ լոլիկ Պահածոներ

Թթու կանաչ լոլիկ, դուք առաջին իսկ համտեսից կսիրահարվեք այս լոլիկին: Անհնար է դիմանալ, քանի որ բաղադրատոմսով լոլիկը շատ համեղ է ստացվում: Թթու լոլիկի սիրահարների համար ավելի լավ բաղադրատոմս չեք պատկերացնի: Պահածոյացված լոլիկներն ունենում են պայծառ, հարուստ համ և գերազանց բույր: Սա իրական գտածո է ցանկացած տնային տնտեսուհու համար:

Թթու կանաչ լոլիկ

Թթու կանաչ լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները.

_Լոլիկ

_Թարմ սամիթ 1 փունջ

_1 փունջ թարմ մաղադանոս

_Նեխուրի ճյուղեր 1 փունջ

_Սխտոր 200 գ

_Քաղցր պղպեղ 6 հատ

_Չիլի պղպեղ 3 հատ

Մարինադ

_Աղ 1 բաժակ

_Շաքարավազ 2 բաժակ

_Դափնու տերև ըստ ճաշակի

_Սև պղպեղի հատիկներ` ըստ ճաշակի

_Սեղանի քացախ 1 բաժակ

Թթու կանաչ լոլիկ

Թթու կանաչ լոլիկ. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար մանրակրկիտ լվանալ բանկաները և եռացրած ջրով ողողել դրանք: Այնուհետև լավ լվանալ կանաչիները, կծու պղպեղը, քաղցր պղպեղը, մաքրել սխտորը:

_Մսաղացով աղալ բոլոր նախապատրաստված բաղադրիչները և դրանք լցնել բանկաների մեջ:

_Մանրակրկիտ լվանալ լոլիկը և հավասարապես բաժանել բանկաների մեջ:

_Պատրաստել մարինադը: Դրա համար վերցնել 9 լիտր ջուր, դնել կրակին, թող եռա, ապա լցնել աղ, շաքար, դափնու տերև, սեւ պղպեղ և վերջում ավելացնել քացախը:

_Դրանից հետո մարինադը թողնել որ սառչի և այն լցնել լոլիկի վրա: Այնուհետև բանկաները փակել պլաստիկ կափարիչներով, լավ թափահարում և պահեստավորել սառը նկուղում կամ մառանում:

_Լոլիկը պատրաստ կլինի մի քանի օրից, բայց ցանկալի է թողնել, որ մեկ ամիս մնա, որ լիարժեք համը տեղը գա:

Թթու կանաչ լոլիկ

Թթու կանաչ լոլիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խառը ԹԹՈՒ ենք Դնում, Կարտոֆիլ ենք Խաշելու

Բրոկոլի Ենք Թթու Դնում — Անհավանական Համեղ Թթու

Խնդրում ենք Գնահատեք