Թթու շամպինիոններ. Սեփական հյութի մեջ պատրաստված համեղ նախուտեստ

Թթու շամպինիոններ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թթու շամպինիոններ. Համեղ, պարզ և շատ արագ:

Սա ամենահամեղ, թթու նախուտեստն է, այն միշտ սեղանի վրա ամենահարգվածն է:

Այս մեթոդը արժեքավոր է, քանի որ սնկերը թթու են դրվում իրենց իսկ հյութի մեջ: Մենք պաշտում ենք նրանց քաղցր և թթու համը, սխտորի և սամիթի բույրը:

Թթու շամպինիոններ

Թթու շամպինիոններ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոն — 500 գր

_Շաքարավազ — 2 թեյի գդալ

_Աղ — 1 թեյի գդալ

_Քացախ 9% — 40 մլ

_Բուսական յուղ — 40 մլ

_Դափնու տերև — 1-2 հատ

_Սև պղպեղի — 5-8 հատ

_Սխտոր — 1 պճեղ

_Սամիթ սերմեր — 0.5 թեյի գդալ (կարելի է փոխարինել թարմով)

Թթու շամպինիոններ

Թթու շամպինիոններ. Պատրաստման եղանակը

_Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ, լցնել հաստ հատակով կաթսայի կամ տապակի մեջ և դնել միջին կրակի վրա:

_Խառնել քացախը, աղը, շաքարավազը, ավելացնել սնկի վրա և լցնել բուսական յուղ:

_Ծածկել և եփել սունկը 7 րոպե:

_Սնկին ավելացնել համեմունքներ, սխտորը և եփել ևս 1 րոպե: Անջատել կրակը:

Թթու շամպինիոններ

Վերցնել տապակը կրակից և թողնել սառչի: Երբ սառչի, կարող եք հյուրասիրել: Մատուցելիս վրան սամիթ ցանել:

Ահա այսպիսի արագ և պարզ բաղադրատոմս, ինքներդ համոզվեք, թե որքան համեղ է ստացվում:

Բարի ախորժակ բոլորին:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի մսով

Խնդրում ենք Գնահատեք